Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոց, 28-րդ շենքի թիվ 5 բնակարանը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տվյալ բնակարանի բնակիչի կողմից չի սեփականաշնորհվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հաստատված N 7 հավելվածով պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքներին, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 25-ի N 119-Ա որոշումը և քաղաքացի Պետրոս Աղասու Պետրոսյանի 2025 թվականի ապրիլի 2-ի դիմումը․
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի Հովհաննես Շիրազի փողոցի 17-րդ շենքի թիվ 4 բնակարանը /կադաստրային ծածկագիր՝ 08-003-0020-0134-001-004, իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 17062025-08-0025/ նվիրաբերել տվյալ բնակարանում փաստացի բնակվող և հաշվառված քաղաքացիներ՝ Պետրոս Աղասու Պետրոսյանի /Անձնագիր՝ /Անձնագիր՝ AX 0259822, տրված՝ 15․05․2024թ, 028-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Քաղաք Մարալիկ 2 թաղամաս, շենք 5, բնակարան 25/, կնոջը՝ Գայանե Սողոմոնի Արսենյանին /Անձնագիր՝ AX0337122, տրված՝ 01․07․2024թ, 028-ի կողմից, հաշվառման հասցե՝ Քաղաք Երևան Դավթաշեն, Դավթաշենի 1-ին փողոց տուն 24/։ /հետագայում՝ նվիրառուներ/ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր․
2. Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա պետական գրանցման՝ Նվիրառուի միջոցներով։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: