Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 84-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔՈՒՄ 30․0 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՍԵՆՅԱԿԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԵՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով քաղաքացի Հերմինե Գրիգորյանի 2025 թվականի հունիսի 10 դիմումը՝ Անի համայնքի 12-17 տարեկան աշակերտների համար անգլերեն խոսակցական լեեզվի անվճար դասընթացներ կազմակերպելու նախաձեռնության վերաբերյալ․

1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի արվեստի դպրոցի շենքի /հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց 2/ երկրորդ հարկի 30․0 քառակուսի մետր մակերեսով սենյակը 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում անհատույց օգտագործման տրամադրել քաղաքացի Հերմինե Գրիգորյանին՝ համայնքի 12-17 տարեկան աշակերտների համար անգլերեն խոսակցական լեեզվի անվճար դասընթացներ կազմակերպելու համար։

2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա․ Սարիբեկյանին․ Անհրաժեշտ պայմաններ ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված դասընթացի պատշաճ կազմակերպման համար։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner