Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի, 68-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Գնահատման գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով <<ՍՈՒԱՐ>> սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից կազմված հողամասի շուկայական արժեքի գնահատման 2025 թվականի սեպտեմբերի 19-ի ԱԳ-15․09․25/05 հաշվետվությունը /Վկայական N ԳԳ-2023-53, տրված՝ <> սեպտեմբերի 2023 թվական/․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող հողերից, սույն որոշման հավելվածում նախատեսված 11 կտոր հողամասերը օտարել աճուրդով:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված աճուրդով օտարվող հողամասերի մեկնարկային գներն ու աճուրդի պայմանները՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |