Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 10-րդ կետերով և 10-րդ հոդվածի 11-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 25-ի N 117-Ա որոշումը.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2025 թվականի բյուջեի գործառական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 (Սոցիալական հատուկ արտոնություններ (Այլ դասերին չպատկանող)) և տնտեսագիտական դասակարգման 4729 (Այլ նպաստներ բյուջեից) հոդվածից, <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> Փակ Բաժնետիրական Ընկերությանը հատկացնել 100000 /մեկ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի բնակիչ Սյուզաննա Տիգրանի Աբրահամյանին բուժօգնություն տրամադրելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։