Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության, 12-րդ կետի 1-ին ենթակետի և 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և 20-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներով՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի 2025 թվականի բյուջեից նախատեսվող միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագրով` /ըստ ԳՄԱ դասակարգման (CPV)/՝ 44420000 մեկ անձից գնումներ կատարելու ընթացագարգով՝ շինարարության մեջ օգտագործվող զանազան պարագաների ձեռքբերման նպատակով ձևավորել պատասխանատու ստորաբաժանում հետևյալ կազմով. Էդգար Սաղաթելյան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ – ղեկավար Պատվական Սարգսյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի երկրորդ կարգի մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար - անդամ Սևակ Մանուկյան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի տնտեսվար - անդամ
2. Վերը նշված շինարարության մեջ օգտագործվող զանազան պարագաների ձեռքբերման նպատակով գնումների համակարգողի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետ Սաթենիկ Զաքարյանին:
3. Գնման ժամանակացույցը սահմանել համաձայն պատվիրատուի կարիքների:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: