Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 137-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 10-րդ հոդվածի 11-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 31-ի N 1047-Ն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետի աղյուսակի 429-րդ կետը՝ Անի համայնքի Անիպեմզայի միջնակարգ դպրոցի շենքում նախակրթարան հիմնելու մասին, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կողմից հաստատված Անիպեմզայի միջնակարգ դպրոցի շենքում նախակրթարան հիմնելու <<Միկրոծրագրի բյուջեի>> 5-րդ կետը, հաշվի առնելով <<Անիպեմզայի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2025 թվականի հունիսի 25-ի գրությունը․

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Անի համայնքի 2025 թվականի բյուջեի Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4637 (Այլ ընթացիկ դրամաշնորհներ) հոդվածից 837000 (ութ հարյուր երեսունյոթ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել <<Անիպեմզայի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը (ամսեկան կտրվածքով՝ 93000 Հայաստանի Հանրապետության դրամ)՝ նախակրթարանի դաստիարակի 9 ամսվա աշխատավարձը վճարելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԷԴԳԱՐ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner