|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 մարտի 2025 թվականի N 42-Ա |
<<ՊՐԵՍ ՍՏԵՆԴ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՐԶ ՇԻՐԱԿ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ ՔԱՂԱՔ ՄԱՐԱԼԻԿ ՀՐ․ ՇԱՀԻՆՅԱՆ ՓՈՂՈՑ 16/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿՐՊԱԿԻ ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 0,00062 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 2-րդ կետով հաստատված <<Հողամասի վարձակալության մասին պայմանագրի>> 10-րդ և 18-րդ կետերը, հաշվի առնելով Անի համայնքի ղեկավարի և <<ՊՐԵՍ ՍՏԵՆԴ>> սահմանափակ պատասխանատվության ընկերության /հետագայում Կողմեր/ միջև կնքված <<Հողամասի վարձակալության մասին>> 2015 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված պայմանագրի 10-րդ և 18-րդ կետերը և կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի և <<ՊՐԵՍ ՍՏԵՆԴ>> սահմանափակ պատասխանատվության ընկերության միջև 2015 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված <<Հողամասի վարձակալության մասին>> պայմանագրի /հետագայում՝ Պայմանագիր/ 15-րդ կետով սահմանված վարձակալության ժամեկտը երկարացնել 5 /հինգ/ տարով՝ մինչև 2032 թվականի դեկտեմբերի 24-ը։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված Պայմանագրի 8-րդ կետով նախատեսված հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 20 000 /քսան հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ։
3․ Անի համայնքի ղեկավար Ա․ Սարիբեկյանին․ ա) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վարձակալի հետ կնքել համապատասխան համաձայնագիր։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |
Կողմ -11 ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱԳԻԿ ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(120.57 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|