Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի թիվ 15-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 163-Ն որոշումը, և Լիլիա Բալաբեկյանի հայտը․
1. «Լիլիա Փայլակի Բալաբեկյան» (հարկ վճարողի հաշվառման համար 57331325 անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Գուսանագյուղ բնակավայր, 3 փողոց, տուն 18, գործունեություն իրականացնելու հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Գուսանագյուղ բնակավայր, 3 փողոց, տուն 18, 20 քառակուսի մետր հիմնական շինություն) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել ոգելից խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների վաճառք իրականացնելու թույլտվություն՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։