Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 62-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՇԵՆՔԻ 48․25 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՍԵՆՅԱԿԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ՎԵՑ ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ <> ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով <IT In Villages> հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Ավետիսյանի 2025 թվականի ապրիլի 4-ի դիմումը՝ Սառնաղբյուր բնակավայրի 7-10-րդ դասարանի երեխանների համար <<C++>> ծրագրավորվան լեզվի վեց ամիս ժամկետով անվճար դասընթած կազմակերպելու նախաձեռնության վերաբերյալ․

1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Սառնաղբյուր բնակավայրի մշակույթի տան շենքի երրորդ հարկում գտնվող 48․25 քառակուսի մետր մակերեսով սենյակը 2025 թվականի հունիսի 20-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում անհատույց օգտագործման տրամադրել <IT In Villages> հասարակական կազմակերպությանը՝ Սառնաղբյուր բնակավայրի 7-10-րդ դասարանի երեխանների համար <<C++>> ծրագրավորվան լեզվի անվճար դասընթած կազմակերպելու համար։

2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա․ Սարիբեկյանին․ Անհրաժեշտ պայմաններ ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված դասընթացի պատշաճ կազմակերպման համար։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner