Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոց, 28-րդ շենքի թիվ 5 բնակարանը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տվյալ բնակարանի բնակիչի կողմից չի սեփականաշնորհվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հաստատված N 7 հավելվածով պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքներին, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 16-ի N 154-Ա որոշումը և քաղաքացի Արտուշ Կառլենի Եղիազարյանի 2025 թվականի հոկտեմբերի 31 դիմումը․
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Անիպեմզա բնակավայր 1-ին փողոցի 28-րդ շենքի թիվ 3 բնակարանը /կադաստրային ծածկագիր՝ 08-013-007-020-007-003/, իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 1336270/ նվիրաբերել տվյալ բնակարանում փաստացի բնակվող և հաշվառված քաղաքացիներ՝ Արտուշ Գևորգի Ավդալյանին /Անձնագիր՝ AT0379089, տրված՝ 06․02․2020թ, 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Անիպեմզա բնակավայր 1-ին փողոցի 28-րդ շենքի թիվ 3 բնակարան/, կինը՝ Անահիտ Նապոլեոնի Կարապետյան /Անձնագիր՝ AX0536612, տրված՝ 04․11․2024թ, 016-ի կողմից, հաշվառման հասցե՝ Անիպեմզա բնակավայր 1-ին փողոցի 28-րդ շենքի թիվ 3 բնակարան/։ / հետագայում՝ նվիրառուներ/ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր․
2. Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա պետական գրանցման՝ Նվիրառուի միջոցներով։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: