Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով, որ «Շին Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հրաժարվեց պայմանագիր կնքելուց և ապրանքը մատակարարելուց, քանի որ ապրանքի դիմաց վճարում պահանջում էր կատարել նախքան ապրանքի մատակարարելը.
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2025թվականի ապրիլի 25-ի N 351-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
ա) Որոշման երկրորդկետում նշված ««Շին Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն» բառակապակցությունըփոխարինել ««Մետալ Գրուպ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն» բառակապակցությամբ:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: