Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 89-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՇԵՆՔՈՒԻ ԵՐԿՈՒ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ <<ԳՅՈՒՄՐՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ>> ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով <<Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն>> հասարակական կազմակերպության նախագահ՝ Արթուր Նաջարյանի 2025 թցականի հունիսի 5-ի N Ե106-06/25 գրությունը․

1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Սառնաղբյուր բնակավայրի մշակույթի տան շենքի /հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայր, 1-ին փողոց 51 շենք / երկրորդ հարկի 35․0 քառակուսի մետր ներքին մակերեսով երկու աշխատասենյակները 2025 թվականի հուլիսի 1-ից 3 /երեք/ տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել <<Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն>> հասարակական կազմակերպությանը /նախագահ Արթուր Նաջարյան/ <<Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման>> ծրագրի շրջանակներում Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում <<Երիտասարդական տարածք>> հիմնելու համար, որը նպատակաուղղված է համայնքի 13-35 տարեկան երիտասարդների կարողությունների զարգացման, ռեսուրսների, ծառայությունների, տարբեր հնարավորությունների հասանելիությանը, որտեղ երիտասարդները կկարողանան գտնել ոգոշնչում՝ ստեղծագործելու, գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, շփվելու, խաղալու և զվարճանալու հնարավորություններ։

2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա․ Սարիբեկյանին․ Անհրաժեշտ պայմաններ ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծրագրի պատշաճ կազմակերպման համար։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner