Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ և 52-րդ կետերի դրույթներով.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա բնակավայրում /կադաստրային ծածկագիր 08-013-0007-0020-003-006/ գտնվող Անի համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ բնակելի շենքի 85,65 քառակուսի մետր բնակարանին տրամադրել հետևյալ հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, մարզ Շիրակի, Անի համայնք, Անիպեմզա բնակավայր, 1-ին փողոց, 20-րդ շենք, թիվ 6 բնակարան: