Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 29-րդ կետի 4-րդ ենթակետի, 50-րդ և 52-րդ կետի, 63-րդ և 64-րդ կետերի դրույթներուվ և հաշվի առնելով, որ Անի համայնքի Շիրակավան բնակավայր,3-րդ փողոց, թիվ 50ա բնակելի տուն հասցեն վերանվանվել է՝ 3-րդ փողոց, թիվ 60 բնակելի տուն.
1. Քաղաքացի Էդվարդ Գարուշի Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Շիրակավան բնակավայր 3-րդ փողոց, թիվ 50բ բնակելի տուն, 08-090-0009-0001 կադաստրային ծածկագրով հասցեն վերահասցեավորել՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Շիրակավան բնակավայր, 3-րդ փողոց, թիվ 60 բնակելի տուն:
2. Չեղյալ համարել սույն որոշման 1-ին կետում նշված «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Շիրակավան բնակավայր, 3-րդ փողով, թիվ 50ա բնակելի տուն»՝ օբյեկտի հին հասցեն: