Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության, 8-րդ կետի 3-րդ ենթակետի և 11-րդ կետի 4-րդ ենթակետի դրութներով. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Անի համայնքապետարանի 2025 թվականի բյուջեից նախատեսվող միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագրերով` /ըստ ԳՄԱ դասակարգման (CPV)/՝ 45231177 գնանշման հարցման միջոցով՝ ճանապարհների վերանորոգման աշխատանքների /ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքում իրականացվելիք փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքներ/ ձեռքբերման նպատակով գնումների կազմակերպման համար սահմանել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով՝ Հարություն Համբարյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար (նախագահ) Գևորգ Շաբոյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի Անի համայնքի ղեկավարի խորհրդական /անդամ/ Աստղիկ Մկրտչյան Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի Անի համայնքի ղեկավարի օգնական /անդամ, բացող/ Լուսինե Գրիգորյան - քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ /անդամ, բացող/ 2. ՇՄԱՆՀ-ԳՀԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետ Սաթենիկ Զաքարյանին: Սահմանել, որ ՇՄԱՆՀ-ԳՀԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2025 թվականի հունիսի 26-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնքապետարան ք. Մարալիկ, Մադաթյան 1 հասցեում: 3. Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովին՝ հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն և այլ իրավական ակտերին համապատասխան: