Այսօր: Երեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 150-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԲԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 34-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի նոյեմբերի 8-ի N 2686-Ա հրամանը․

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի 2026 թվականի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Հաշվի առնելով, որ սույն որոշման 2-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակում համայնքային ծառայության պաշտոնների մասով փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել, հետևաբար այն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմի համաձայնեցմանը չի ներկայացվում։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 5-ից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner