Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Տարածքային կառավարման նախարարություն համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 13-Ն հրամանով հաստատված <<Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի>> 9-րդ կետը․
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 18-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնելու նպատակով լիազորված անձ նշանակելու մասին>> N 236-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ ա) Որոշման առաջին կետում նշված է «Անի համայնքի ղեկավարի օգնական` Աստղիկ Մկրտչյանին» բառակապակցությունը փոխարինել «Անիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լուսինե Գրիգորյանին» բառերով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: