1. Հայաստանի ՀանրապետությանՇիրակիմարզիՄարալիկ քաղաքիհամայնքի ղեկավարի 2007 թվականի նոյեմբերի 22-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Մարալիկի Արվեստի դպրոց» համայնքային հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին>> N 105-Ա որոշման հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Մարալիկի արվեստի դպրոց» համայնքային հիմնարկի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) Կանոնադրության տիտղոսաթերրթում և բովանդակությամ մեջ նշված <<ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մարալիկի արվեստի դպրոց համայնքային հիմնարկի>> բառակապակցությունը փոխարինել <<ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ <<ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ>> ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ>> բառակապակցությամբ։
2) Կանոնադրության 7 -րդ գլխի 7․3․-րդ կետում նշված <<մայիսի /հունիսի / 30-ին կամ 31-ին>> բառերն ու թվերը փոխարինել <<մայիսի 31-ին>> բառով և թվով:
3) Կանոնադրության 7 -րդ գլխի 7.4․-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ <<7․4․ Հիմնարկի ուսումնական գործընթացն իրականացնել հնգօրյա աշխատանքային գրաֆիկով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված օրինակելի ուսումնական պլաններին համապատասխան>>:
4) Կանոնադրության 7 -րդ գլխի 7.13․-րդ կետը շարադրել նոր բովանդակությամբ, հետևյալ խմբագրությամբ՝
<<7․13․ Հաստատության դասարանի միջին խտությունը՝
ա) Կերպարվեստի բաժնի
· Գեղանկարչություն 10-20 աշակերտ,
· Քանդակագործություն 6-8 աշակերտ,
· Արվեստանոց 3-6 աշակերտ,
բ) Դեկորատիվ կիրառական արվեստի բաժին 8-15 աշակերտ,
· Գորգագործություն,
· Հագուստի մոդելավորում և դիզայն,
· Դեկորատիվ կարատեսակներ,
· Ասեղնագործություն,
· Կերամիկա
գ) Թատրոնի բաժին 8-12 աշակերտ
· Թատերական արվեստ,
դ)Ասմունքի բաժին 8-12 աշակերտ
· Ասմունք,
ե) Պարարվեստի բաժին 12-25 աշակերտ,
· Դասական պարեր,
· Հայկական ժողովրդական պարեր,
· Ժամանակակից և պարահանդեսային պարեր։>>։
|