Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2007 թվականի նոյեմբերի 22-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Մարալիկի Արվեստի դպրոց» համայնքային հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին>> N 105-Ա որոշման հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Մարալիկի արվեստի դպրոց» համայնքային հիմնարկի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) Կանոնադրության տիտղոսաթերրթում և բովանդակությամ մեջ նշված <<ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մարալիկի արվեստի դպրոց համայնքային հիմնարկի>> բառակապակցությունը փոխարինել <<ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ <<ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ>> ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ>> բառակապակցությամբ։
2) Կանոնադրության 7 -րդ գլխի 7․3․-րդ կետում նշված <<մայիսի /հունիսի / 30-ին կամ 31-ին>> բառերն ու թվերը փոխարինել <<մայիսի 31-ին>> բառով և թվով:
3) Կանոնադրության 7 -րդ գլխի 7.4․-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ <<7․4․ Հիմնարկի ուսումնական գործընթացն իրականացնել հնգորյա աշխատանքային գրաֆիկով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված օրինակելի ուսումնական պլաններին համապատասխան>>:
4) Կանոնադրության 7 -րդ գլխի 7.13․-րդ կետը շարադրել նոր բովանդակությամբ, հետևյալ խմբագրությամբ՝ <<7․13․ Հաստատության դասարանի միջին խտությունը՝ ա) Կերպարվեստի բաժնի • Գեղանկարչություն 10-20 աշակերտ, • Քանդակագործություն 6-8 աշակերտ, • Արվեստանոց 3-6 աշակերտ, բ) Դեկորատիվ կիրառական արվեստի բաժին 8-15 աշակերտ, • Գորգագործություն, • Հագուստի մոդելավորում և դիզայն, • Դեկորատիվ կարատեսակներ, • Ասեղնագործություն, • Կերամիկա գ) Թատրոնի բաժին 8-12 աշակերտ • Թատերական արվեստ, դ) Ասմունքի բաժին 8-12 աշակերտ • Ասմունք, ե) Պարարվեստի բաժին 12-25 աշակերտ, • Դասական պարեր, • Հայկական ժողովրդական պարեր, • Ժամանակակից և պարահանդեսային պարեր։>>։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից։ |