Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, 81-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 44-րդ կետի <<ը>> ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի հունվարի 31-ի թիվ ․․-Ա հրամանով «ՎԻԿԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման <> հունվարի 2022թ․ N ՇԱԹ-29/664 թույլտվությունը, <> հունվարի 2022թ․ NL-664 լեռնհատկացման ակտը և ընդերքօգտագործման <> հունվարի 2022թ N Պ-664 պայմանագիրը, համաձայն որի «ՎԻԿԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլաված է 50 տարի ժամկետով Անի համայնքի Անիպեմզա բնակավայրի տարածքում գտնվող Անիպեմզայի պեմզայի և տուֆերի հանքավայրում տուֆ քարի արդյունահաման աշխատանքներ իրականացնել, հաշվի առնելով «ՎԻԿԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ըներության գործադիր տնօրենի 2025 թվականի մարտի 19-ի դմումը․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա բնակավայրի վարչական տարաքում գտնվող /հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Անիպեմզա, 4 հողամաս/, համայնքի սեփականությանը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության 08-013-0101-0029 կադաստրային ծածկագրով 2․05741 հեկտար հողամասը (Վկայական N 18032025-08-0029) տուֆ քարի արդյունահանում կազմակերպելու նպատակով 50 տարի ժամկետով, մինչև՝ 2072 թվականի հունվարի 31-ը, 103 000 (մեկ հարյուր երեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել «ՎԻԿԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետև` Ընկերություն, Պետական միասնական գրանցման համար՝ 51.110.1132678, 19․06․2020թ․, ՀՎՀՀ 04235978, գործադիր տնօրեն՝ Սամվել Վարդանի Ավետիսյան, Նույնականացման քարտ՝ 006400089, տրված՝ 15․05․2017, 022-կողմից, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Մարալիկ , Ռիգայի փողոց, տուն 119):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Ա. Սարիբեկյանին. ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ Ընկերության միջոցներով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |