Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.07.25 Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
«Խնդիրները շատ են, ռեսուրսները՝ սահմանափակ։ Պետք է առաջնային խնդիրը զատել երկրորդայինից, իսկ ֆինանսական միջոցները ծախսել նպատակային»,- Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այսպես սկսեց աշխատանքային խորհրդակցությունը, որն անցկացվեց համայնքի ղեկավարի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի և ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։Հատուկ անդրադարձ Մարալիկի Մշակույթի տան հիմնանորոգմանն ու նոր կազմվող նախագծին։Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ հիմնանորոգվելու է Մարալիկի Մշակույթի տան մասնաշենքը՝ դառնալով Երիտասարդական կենտրոն, որտեղ մարզի երիտասարդները հնարավորություն կունենան բազմաֆունկցիոնալ գործունեություն իրականացնել։Կենտրոնն իր բնույթով կլինի եզակի։Ներկա պահին ... Մանրամասն
03.07.25 Երիտասարդները շարժիչ ուժ՝ համայնքի զարգացման գործում
Օրերս «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ներկայացուցիչները այցելել են Անի համայնք՝ «Երիտասարդական տարածք» հիմնելու նպատակով տարածքի ուսումնասիրման, գործընթացի մանրամասները համատեղ քննարկելու համար։Շրջայցին ներկա էին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, Անի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը, աշխատակազմի ԿՄՍԵ հարցերի բաժնի պետ Գոհար Ծերունյանը, ոլորտային այլ պատասխանատուներ։Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայր կատարված շրջայցի ընթացքում ուսումնասիրվեց տարածքի տեխնիկական պայմանները։Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին հուշագրի կնքման օրվա հետ կապված, որն էլ հիմք կհանդիսանա հետագա աշխատանքների ... Մանրամասն
02.07.25 Ճանապարհաշինական աշխատանքների դիտարկում Զարինջայում
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի ու Թալինի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Զարինջա բնակավայրում, որտեղ ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ ընթանում են Զարինջա-Ձիթհանքով 4,3 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։Այցի շրջանակում համայնքների ղեկավարներն ու ոլորտի պատասխանատուները Զարինջայի վարչական ղեկավար Սևադա Մանուկյանի հետ տեղում ուսումնասիրել և դիտարկել են շինարարական աշխատանքների ընթացքը, ծանոթացել կատարված և առաջիկայում նախատեսվող գործողություններին։Արման Սարիբեկյանն ու Տավրոս Սափեյանը կարևորել են ճանապարհաշինության բարձր որակի ապահովումը, սահմանված ժամկետներում աշխատանքներն ավարտին հասցնելը, ... Մանրամասն
30.06.25 Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական գործակարգավարական նիստը
Ոլորտի պատասխանատուները ներկայացրել են անցած շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները․գյուղամիջյան ճանապարհների հարթեցում, կանոնակարգված գրաֆիկով աղբահանություն ու սանմաքրում համայնքի բոլոր բնակավայրերում, համայնքի 3 մանկապարտեզում թափուր հաստիքների մրցույթների անցկացում, Մարալիկի Արվեստի ու Երաժշտական դպրոցների նորոգման հետ կապված հարցերի քննարկում, միջազգային գործընկերների ու հասարակական կազմակերպությունների հետ իրականացվող ու նախատեսվող ծրագրերի ներկայացում, օրենքի շրջանակում ապօրինի շինությունների ապամոնտաժում,ուժեղ քամու հետևանքով համայնքի տարբեր բնակավայրերին հասցված վնասների ուսումնասիրում, գույքագրում (տվյալների փոխանցում Շիրակի մարզպետարան),10 տարբեր շինհրապարակում իրականացվող ... Մանրամասն
27.06.25 Որակյալ շինարարություն, թերությունների բացառում, սահմանված ժամկետներում ավարտին հասցված աշխատանքներ, նպատակային ծախսեր
Անի համայնքում պետական միջոցներով ու սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքները մշտապես գտնվում են Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ու ոլորտի պատասխանատուների ուշադրության ներքո:Համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքները մարզպետի աշխատակազմը եւս մշտական ուշադրության տակ է պահում։Մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ մշտադիտարկման աշխատանքային խումբը՝ տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ հունիսի 26-ին եղել է Անի համայնքում։ Համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ աշխատանքային խումբը Մարալիկում դիտարկել է փողոցաշինական ու դպրոցաշինական աշխատանքները, մասնավորապես աշխատակազմի ներկայացուցիչները եղել են Մարալիկի թիվ 1 և 2 դպրոցներում։ Նշենք, որ Կառավարությունը նախօրեին ... Մանրամասն
25.06.25 Անի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի վերջին նիստը
Հունիսի 25-ին տեղի ունեցավ Անի համայնքի ավագանու ընթացիկ տարվա առաջին նստաշրջանի վերջին նիստը: Այն նախագահեց Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը:Ավագանու 21 անդամից նիստին մասնակցում էին 11-ը. 9 անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 1-ը՝ «Ազգ-համայնք դաշինքից», ավագանու 1 անդամ էլ՝ «Հայկական երազանք» խմբակցությունից: Նշենք , որ նիստին ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալներ Էդգար Սաղաթելյանն ու Զորիկ Խաչատրյանը, ստորաբաժանումների պատասխանատուները, վարչական ղեկավարներ, համայնքապետարանի այլ ներկայացուցիչներ: Քվորումն ապահովելուց հետո նիստի մասնակիցներն անցան օրակարգային հարցերի քննարկմանը։Օրակարգում ընդգրկված էր 11 հարց: Սառնաղբյուր ... Մանրամասն
23.06.25 ՀԱՅԿԱՁՈՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ՝ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ
Ավարտին են մոտենում Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող 1500 գծամետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Դրանք կատարվել են սուբվենցիոն ծրագրով՝ 55% կառավարություն – 45% համայնք համամասնությամբ։
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները տեղում ծանոթացել են շինաշխատանքների ընթացքին։
Սույն ճանապարհը նորոգվել է տասնամյակներ առաջ և արդեն քայքայվել ու շարքից դուրս էր եկել։
Հիմնանորոգման աշխատանքները ավարտական փուլում են, առաջիկայում նաեւ կարվեն գծանշումներն ու կտեղադրվեն ճանապարհային երթևեկության նշանները։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
27․02․2025 թ․՝ Անի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստ
26․10․2023 Անի համայնքի ավագանու նիստ
Դարձի՛ր խնամատար
Պետական աջակցություն
Ինչպես առցանց դիմել Անի համայնքապետարան
27․02․2025 թ․՝ Անի համայնքի ավագանու առաջին նստաշր
Ինչպես վճարել գույքահարկ
Մանկապարտեզ առցանց հերթագրում 1
Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 12-ինիստ
Ավագանու 2023 թվականի մայիսի 24-ի նիստը
Անի համայնք
Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի նի
Անի համայնքի ավագանու 28.06.2023 թվականի նիստ
Անի համայնքի 2023 թվականի հուլիսի 12-ի նիստ
Անի համայնքի28․09․2023 թ․ ավագանու նիստ
30․11․2023 թվականի Անի համայնքի ավագանու նիստ
Անի համայնքի ավագանու 21․12․2023 թ․ նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 15․02․2024 թ․ նիստը /2 մաս/
Անի համայնքի ավագանու 15․02․2024 նիստ
Ավագանու 29․02․2024 թվականի հերթական նիստ
05․04․2024 թվականի արտահերթ նիստ
30․08․2024
Անի համայնք հաշվետվություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner