Այսօր: Ուրբաթ, 31 Հոկտեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.10.25 Տեղի ունեցավ Անի համայնքի ավագանու ընթացիկ տարվա երկրորդ նստաշրջանի հերթական նիստը
Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ Անի համայնքի ավագանու ընթացիկ տարվա երկրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Այն վարեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը, քանի որ հարգելի պատճառով բացակայում էր համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։ ՏԻՄ ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարի բացակայության դեպքում նիստի վարումը վերապահվում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալին։Նախքան նիստի մեկնարկը նախ մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի եղբայր՝ Նիկոլայ Սարիբեկյանի հիշատակը։ Ծնունդով անեցի, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Սարիբեկյանի վաղաժամ մահը մեծ ցավ է պատճառել իր համաքաղաքացիներին։ Նա մեծ ավանդ է ունեցել համայնքի ... Մանրամասն
27.10.25 Վերանորոգված Հանդիսությունների սրահ՝ Գուսանագյուղում
Անի համայնքի Գուսանագյուղ բնակավայրը արդեն նոր ու վերանորոգված Հանդիսությունների սրահ ունի։
Խնդիրը գուսանագյուղցիների կողմից բարձրացվել էր համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի՝ բնակավայրեր կատարած հերթական այցի ժամանակ։
Հարցը ներկայացվեց, համայնքի ղեկավարը հետևողական եղավ ու գործը գլուխ բերվեց։
Գուսանագյուղի վարչական կենտրոնի մասնաշենքում մոտ մեկ ամիս առաջ մեկնարկեցին Հանդիսությունների սրահի վերանորոգման աշխատանքները։Դրանք իրականացվել են համայնքի բյուջեի միջոցներով։
Կատարվել է հատակի սալիկապատում, ներքին հարդարում, լույսերի տեղադրում, հիմնական պատի ճաքերի վերացում։
Շինարարությունն իրականացրել է «ՇԻՆ ԱՐՄԱՆ» ՍՊԸ-ն։
20.10.25 Հոկտեմբերի 20-ին Անիի համայնքապետարանի աշխատակազմում տեղի ունեցավ գործակարգավարական հերթական նիստը
Աշխատակազմի քարտուղար Հարություն Համբարյանը ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների հաշվետվությունն ու աշխատանքային ներքին կարգապահությանը վերաբերող հարցեր։«Այն, ինչ խոստացվել է համայնքի բնակիչներին, կատարված է մեծամասամբ, սակայն առաջիկայում ու շարունակաբար կատարվելու է ավելին»,- ասում է Անի համայնքի ղեկավարը, մասնավորապես շեշտելով, որ համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող ծրագրերը հենց այդ են վկայում։«Սակայն չպետք է թուլացնել զգոնությունն ու պատասխանատվությունը, ավելին, չպետք է խուսափել առողջ քննադատությունից, քանի որ բոլորս աշխատելու ենք մի նպատակի համար․ յուրաքանչյուր քայլ միտված է լինելու ոչ թե անհատի, այլ համայնքի շահին»,- փաստում է Արման ... Մանրամասն
16.10.25 Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի շրջայցերը գյուղական բնակավայրեր շարունակվում են
Այս անգամ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանի, համայնքի ղեկավարի խորհրդական Գևորգ Շաբոյանի և օգնական Անանիկ Ոռումյանի ուղեկցությամբ Արման Սարիբեկյանը եղել է Ձորակապում, տեղում ուսումնասիրել են բնակավայրի վարչական կենտրոնի մասնաշենքի առաջին հարկում տեղակայված խաղասրահի վերանորոգման աշխատանքները։ Դրանք իրականացվել են համայնքային բյուջեի հաշվին։ Ձորակապի վարչական ղեկավարի հետ Արման Սարիբեկյանը քննարկել է նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերը։Այնուհետև մշտադիտարկող խումբը եղել է Սառնաղբյուրում։ Այստեղ տեղական բյուջեի միջոցներով վերանորոգված «Երիտասարդական կենտրոնի» աշխատանքներն արդեն ավարտված են։ Արման Սարիբեկյանը տեղում ծանոթացել է տիրող իրավիճակին։ Այցելություն է եղել նաև ... Մանրամասն
16.10.25 Հարթեցվել ու տոփանվել են Մարալիկի մի քանի փողոցներ ու նրբանցքներ
Ասֆալտի ջարդոնով հարթեցվել ու տոփանվել է Մարալիկի Շիրակացի փողոցն իր առաջին, երկրորդ, երրորդ նրբանցքներով, Կոլտնտեսականների փողոցի 6-րդ և 7-րդ նբանցքները և Մաշտոցի փողոցը:
 Աշխատանքները կատարվել են համայնքի բյուջեի միջոցներով՝ ընդհանուր 1կմ 959 գծամետր երկարությամբ:
 Փողոցների ու նրբանցքների հարթեցման աշխատանքներն իրականացրել է «Անի կոմունալ տնտեսություն» ՀԲՀ-ն:
14.10.25 Ժամանակին համահունչ ու արդի չափորոշիչներով նոր խաղահրապարակ՝ Մարալիկի Արկադի Տեր-Թադևոսյան 20 շենքի բակում
Անի համայնքի տարբեր բնակավայրերում ընթացող շինաշխատանքներն իրականացվում են ինչպես պետական տարբեր ծրագրերով, այնպես էլ համայնքային միջոցներով:Սակայն համայնքի համար կարևոր նշանակություն ունեն նաև բարերարների անկեղծ ցանկությամբ ու սեփական նախաձեռնությամբ տարբեր ոլորտներում իրականացվող կառուցապատման աշխատանքները:Դրանցից մեկն էլ հենց Մարալիկի խաղահրապարակն է, որի կառուցման նախաձեռնությունը բարերար Արագած Պապոյանինն է:Արկադի Տեր-Թադևոսյան 20 և Մադաթյան փողոցի 15, 16 շենքերին հարակից բակային հատվածում ներկայումս իրականացվում են սալիկապատման, բարեկարգման ու կառուցապատման աշխատանքներ։Հիշեցնենք, որ խաղահրապարակի կառուցման նպատակով աշխատանքներն այստեղ մեկնարկել էին մոտ մեկ ամիս առաջ:Դրանք այժմ ընթանում ... Մանրամասն
13.10.25 Արման Սարիբեկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական հերթական նիստը
Անիի համայնքապետարանի աշխատակազմում համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական նիստը։Համայնքի ղեկավարը նախ անդրադարձավ համայնքում տարբեր ծրագրերով տեղի ունեցող շինարարական աշխատանքներին, դրանց ընթացքին, որակին ու վերջնաժամկետներին։«Ինչպես Մարալիկում, այնպես էլ մյուս բնակավայրերի շինհրապարակներում հետևողականորեն պարբերաբար իրականացնում եմ մշտադիտարկումներ, որոնց արդյունքում անզեն աչքով էլ տեսանելի են շինարարի կողմից թույլ տրված տարբեր թերացումներ ու խախտումներ։ Դրանք իմ կողմից անթույլատրելի են։Ընդհանրապես, որևէ անօրինական քայլ կամ պետական միջոցների անտեղի վատնում չպետք է տեղի ունենա։ Հակառակ պարագայում թերացողները կկանգնեն պատասխանատվության ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
27․02․2025 թ․՝ Անի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստ
26․10․2023 Անի համայնքի ավագանու նիստ
Դարձի՛ր խնամատար
Պետական աջակցություն
Ինչպես առցանց դիմել Անի համայնքապետարան
27․02․2025 թ․՝ Անի համայնքի ավագանու առաջին նստաշր
Ինչպես վճարել գույքահարկ
Մանկապարտեզ առցանց հերթագրում 1
Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 12-ինիստ
Ավագանու 2023 թվականի մայիսի 24-ի նիստը
Անի համայնք
Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի նի
Անի համայնքի ավագանու 28.06.2023 թվականի նիստ
Անի համայնքի 2023 թվականի հուլիսի 12-ի նիստ
Անի համայնքի28․09․2023 թ․ ավագանու նիստ
30․11․2023 թվականի Անի համայնքի ավագանու նիստ
Անի համայնքի ավագանու 21․12․2023 թ․ նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 15․02․2024 թ․ նիստը /2 մաս/
Անի համայնքի ավագանու 15․02․2024 նիստ
Ավագանու 29․02․2024 թվականի հերթական նիստ
05․04․2024 թվականի արտահերթ նիստ
30․08․2024
Անի համայնք հաշվետվություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner