Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ
2025,Ապրիլ 16 - Մայիս 22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2025,Ապրիլ 16 - Մայիս 22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱԿԱՊ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹ
2025,Մարտ 12 - Ապրիլ 23
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱԿԱՊ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ
2025,Մարտ 12 - Ապրիլ 23
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԹԵՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Փետրվար 6 - Հունիս 30
Հայտարարություն
2021,Հուլիս 14 - 2025,Հուլիս 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.04.25 ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ անեցիներ, Սուրբ Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը, եկեղեցու մեծագույն տոներից է:
 Այսօր երեկոյան ճրագալույցի պատարագից հետո բոլորս կնշենք Բարձրյալի Հարության տոնը՝ միմյանց ավետելով «Քրիստոս հարյավ ի մեռելոց , օրհնյալ է հարությունը Քրիստոսի» քրիստոնեավայել ողջույնով:
 Ամեն տարի Քրիստոսի Հարության պայծառափայլ տոնը մեր սրտերը լցնում է ուրախությամբ և հույսով: Ավելի հաստատուն է դարձնում մեր հավատը բարության և արդարության հանդեպ:
 Թող այս տոնի խորհուրդը բոլորիս տանի բարին գործելու և արարելու ուղիով։
 Մաղթում եմ սեր, ջերմություն և խաղաղություն: Թող Աստծո օրհնությունը միշտ ուղեկից լինի բոլորին:
15.04.25 ԲԱՐԵԿԱՐԳ ՆԿԱՐՉԱԿԱՆ ԽՄԲԱՍԵՆՅԱԿ՝ ՋՐԱՓԻՈՒՄ
Ջրափեցի պատանի և երիտասարդ նկարիչները շուտով կստեղծագործեն նորոգված, բարեկարգ ու հարմարավետ պայմաններում: «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության և Ֆրանսիական «Այո» հասարակական կազմակերպության աջակցությամբ կվերանորոգվի Անի համայնքի Ջրափի բնակավայրում գործող Մարալիկի Արվեստի դպրոցի նկարչական խմբակի դասասենյակը՝ հարակից տարածքով :Անիի համայնքապետարանը իրականացնելու է տանիքի վերանորոգումը, ջրագծի և կոյուղու հետ կապված ֆինանսական ծախսերը։Ծրագիրը կյանքի կոչելու նպատակով այսօր Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները հանդիպեցին Ֆրանսիական «Այո» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սեդրակի, նույն ՀԿ-ի Հայաստանի կոորդինատոր ... Մանրամասն
14.04.25 ՏՈՒՐԻԶՄԻ ԽԹԱՆՈՒՄԸ՝ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ. ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
«Անի համայնքում պետք է արվի հնարավոր ամեն բան՝ տուրիզմը խթանելու նպատակով: Առաջին քայլը հանդիսանալու է դրամաշնորհային ծրագրերի հայտեր ներկայացնելը», - ապրիլի 14-ին կայացած գործակարգավարական նիստի ժամանակ ընդգծեց Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը: Համայնքի ղեկավարը կարևորեց նաև համագործակցությունները միջազգային կազմակերպությունների հետ:Բարձր գնահատելով վերջիններիս դերը՝ համայնքում տարբեր ծրագրեր իրագործելու առումով, Արման Սարիբեկյանը նշեց, որ համագործակցությունների շրջանակը ընդլայնվելու է ընթացիկ տարում: Փոխգործակցություններ կլինեն այլ գործընկեր-պետությունների հետ ևս՝ վերջիններիս քաղաքներից որոշների հետ կնքելով քույր-քաղաքների մասին հուշագիր: Անդրադառնալով անցած ... Մանրամասն
11.04.25 ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔ՝ ՄԱՐԱԼԻԿԻ ԹԻՎ 2 ԵՒ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ
Անիի համայնքապետարանի և «Հայ դպրոց» հիմնադրամի համագործակցության արդյունքում Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցը ձեռք է բերել գրատախտակներ և ուսուցչական սեղան-աթոռներ բոլոր դասարանների համար։
Վերոնշյալ համագործակցության արդյունքում Արվեստի դպրոցին տրամադրվել է հետևյալ գույքը՝
10 պահարան, 7 ուսուցչական սեղան, 7 ուսուցչական աթոռ, 20 սեղան, 40 աթոռ, 3 գրատախտակ:
10.04.25 ԴԱՀԼԻՃԱՅԻՆ ԱԹՈՌՆԵՐ՝ ՄԱՐԱԼԻԿԻ ԱՐՎԵՍՏԻ ԵՒ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ
Մարալիկի Արվեստի եւ Մարալիկի երաժշտական դպրոցների հանրույթները դիմում- խնդրանք էին ներկայացրել Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին, առ այն, որ իրենց դահլիճներին հարկավոր են համապատասխան աթոռներ։
 Խնդիրն արձանագրվել է նաև տվյալ ուսումնական հաստատություններ համայնքի ղեկավարի հերթական շրջայցերի ժամանակ:
 Արդյունքում կայացվել է որոշում։
 Ըստ այդ որոշման, Անիի համայնքապետարանը, ի դեմս Արման Սարիբեկյանի, Արվեստի դպրոցին հատկացրել է 600․000 դրամ գումար՝ ձեռք բերելու 60 դահլիճային աթոռ։
 Երաժշտական դպրոցին հատկացվել է 500 հազար դրամ՝ ձեռք բերելու 50 դահլիճային աթոռ։
 Գույքն արդեն տեղ է գտել արտադպրոցական ուսումնական հաստատություններում։
07.04.25 100-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ՝ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ
 Պրաքսի տատը վաղ առավոտից անթիվ-անհամար շնորհավորանքներ է ստացել: Պատճառը միայն ապրիլյոթյան չէ: Այսօր նաև նրա ծննդյան օրն է: Բազմաթիվ հյուրերի շարքում, սակայն, ամենասպասվածը Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի անակնկալ այցն էր մեկդարյա պատմություն կերտած հոբելյարին: Արման Սարիբեկյանը համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ հյուրընկալվել էր Սառնաղբյուր բնակավայրի Առաքելյանների տանը՝ շնորհավորելու 100 տարին բոլորած Պրաքսի տատի ծննդյան տարեդարձը։  Պրաքսի Առաքելյանը ծնվել է 1925 թ-ի ապրիլի 7-ին, գյուղ Սառնաղբյուրում՝ Խաչատրյանների ընտանիքում։ Ամուսնացել է 1952 թ-ին, ունի 2 տղա, 7 աղջիկ, 53 թոռ եւ ծոռ։Ամբողջ կյանքը նվիրել է ընտանիքին, միաժամանակ ներգրավված եղել ... Մանրամասն
07.04.25 ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ և ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Ապրիլի 7-ին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը շնորհավորական ուղերձ է հղել․ Սիրելի՛ մայրեր,Շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում ձեզ՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:Խոնարհումս և երախտագիտության խոսքերս` բոլորիդ:Թե՛ խաղաղ և թե՛ պատերազմական ժամանակներում մայրերը եղել են հայրենիքի կարևորագույն հենասյունը: Եվ եթե այն ցավից նույնիսկ սասանվել է, երբեք չի կոտրվել ու շարունակել է ամուր պահել ընտանիքի, օջախի, երկրի հիմքը:Մայրական անվերջանալի սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու աջակցությունն ամենաարժեքավորն են, որ ստանում ենք մեր կյանքում:Կարևորն այն է, որ արժանապատվորեն կարողանա՛նք այդ ամենը փոխադարձել մեր մայրերին ։ Եղե՛ք առողջ ու երջանիկ, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
27․02․2025 թ․՝ Անի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստ
26․10․2023 Անի համայնքի ավագանու նիստ
Դարձի՛ր խնամատար
Պետական աջակցություն
Ինչպես առցանց դիմել Անի համայնքապետարան
27․02․2025 թ․՝ Անի համայնքի ավագանու առաջին նստաշր
Ինչպես վճարել գույքահարկ
Մանկապարտեզ առցանց հերթագրում 1
Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 12-ինիստ
Ավագանու 2023 թվականի մայիսի 24-ի նիստը
Անի համայնք
Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի նի
Անի համայնքի ավագանու 28.06.2023 թվականի նիստ
Անի համայնքի 2023 թվականի հուլիսի 12-ի նիստ
Անի համայնքի28․09․2023 թ․ ավագանու նիստ
30․11․2023 թվականի Անի համայնքի ավագանու նիստ
Անի համայնքի ավագանու 21․12․2023 թ․ նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 15․02․2024 թ․ նիստը /2 մաս/
Անի համայնքի ավագանու 15․02․2024 նիստ
Ավագանու 29․02․2024 թվականի հերթական նիստ
05․04․2024 թվականի արտահերթ նիստ
30․08․2024
Անի համայնք հաշվետվություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner