Այսօր: Երեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.09.25 Գործակարգավարական նիստը՝ ենթահիմնարկների ղեկավարների ու ավագանու անդամների մասնակցությամբ
Սեպտեմբերի 8-ին Անիի համայնքապետարանում համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական նիստը։Նիստին ներկա էին նաև ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահն ու քարտուղարը։Համայնքի ղեկավարը նախ լսեց ենթահիմնարկների ղեկավարների բարձրացրած խնդիրները, առաջարկներն ու լուծման տարբերակները։Մարալիկի երաժշտական դպրոցում ընդունելությունն ավարտված է։ Սաների մեծ թվով պայմանավորված՝ ուսուցիչների հաստիքների դրույքաչափի վերանայման անհրաժեշտություն է առաջացել։ Հարցը կդրվի ավագանու քննարկմանը։Հատուկ ուշադրություն՝ համայնքի տարբեր բնակավայրերում մարզաձևերի և արվեստի ճյուղերի զարգացմանը։ Համայնքապետարանի կողմից կարվի հնարավորը, ըստ երեխաների նախասիրությունների, ... Մանրամասն
06.09.25 Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի մշտադիտարկումները համայնքի շինհրապարակներում շարունակվում են
Հիմքը փորված է, ամրանավորման աշխատանքները՝ ավարտված: Հերթը բետոնալցմանն է: Կառավարության որոշմամբ սահմանված «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված է նաև Մարալիկում կառուցվող մանկապարտեզը: Շինհրապարակում Արման Սարիբեկյանը հետևել է ընթացիկ աշխատանքներին:Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով կառուցվող 150 տեղ հզորությամբ երկհարկանի մասնաշենքը նախատեսվում է շահագործման հանձնել գալիք տարում:Հաջորդիվ Անի համայնքի ղեկավարը մշտադիտարկել է կառավարություն-համայնք համագործակցությամբ «Մարալիկի Հր. Շահինյան փողոցի հիմնանորոգում» սուբվենցիոն ենթածրագրով իրականացվող 1028 գծամետր երկարությամբ ճանապարհահատվածի ... Մանրամասն
05.09.25 Անիի համայնքապետարանի և միջազգային գործընկեր կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը շարունակվում է
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հյուրընկալել է Դիակոնիա բարեգործական հիմնադրամի ղեկավար Բարույեր Ջամբազյանին, հիմնադրամի փոխտնօրեն Աննա Ջամբազյանին, հոլանդական ծրագրերի ղեկավար Հայկուհի Մելքոնյանին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև բժիշկներ Հոլանդիայից, դոնոր կազմակերպություն հանդիսացող «Մենսենքինդերեն» հիմնադրամի ներկայացուցիչ Ռենե Հանսմանը : Նախ քննարկվել են ավելի քան 1 տարի շարունակվող փոխգործակցության արդյունքները, այնուհետև զրուցակիցները խոսել են իրականացվող տնայցերի ու հետագա համագործակցության մասին: Երկուստեք կարևորվել են համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների հետ իրականացվող ծրագրերը:Diaconia Charitable Fund / Դիակոնիա բարեգործական հիմնադրամ -ի ներկայացուցիչները ... Մանրամասն
04.09.25 Համայնքային բյուջեով՝ նորացումներ բնակավայրերում
Անիի համայնքապետարանի ֆինանսավորմամբ Աղին բնակավայրում փոխվել են վարչական կենտրոնի մասնաշենքի պատուհաններն ու աշխատասենյակի դռները։
 Նույն միջոցներով հին դռները փոխարինվել են նորերով․ Ձորակապում՝ վարչական կենտրոնի աշխատասենյակի դռները, Լուսաղբյուրի հանդիսությունների սրահի դռները, Իսահակյանի բուժկենտրոնի սանհանգույցի դուռը։
Պայմանագրային ընդհանուր աժեքը կազմել է 930․792 դրամ։
04.09.25 Ժամանակակից մարզասրահ՝ Սառնաղբյուրի մանկապարտեզում
Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի մանկապարտեզում նոր մարզասրահ է բացվել, որը նախատեսված է մանկապարտեզի բոլոր տարիքային խմբերի համար։
Մանկապարտեզը համապատասխան գույքով վերազինվել է LEAD4Shirak ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության և Ավստրիական Զարգացման Համագործակցության աջակցությամբ «Արագած հովիտ» տեղական ակտիվ խմբի ջանքերով։
Մանկապարտեզը նոր մարզասրահով ապահովելու ծրագրի 10 տոկոսի չափով ֆինանսավորումը տրամադրել է Անիի համայնքապետարանը։
04.09.25 Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի շնորհավորական ուղերձը փրկարարական ծառայողի օրվա առիթով
ՆԳՆ փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ,սիրելի՛ փրկարարներ և, հատկապես, ՆԳՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի հարգարժա՛ն աշխատակիցներՇնորհավորում եմ բոլորիդ փրկարարական ծառայողի մասնագիտական օրվա առթիվ։Փրկարարների ամենօրյա աշխատանքն արժանի է խորին հարգանքի։ Մարդասիրական բնույթի աշխատանք, որն ուղղված է ոչ միայն մարդկային կյանքերի փրկությանը, այլև՝ տեխնածին և բնական աղետների դեմ պայքարին և դրանց կանխմանը։Փրկարարներն իրենց անձնուրաց աշխատանքով բազմիցս ապացուցել են, որ իրենց գործը ոչ միայն սոսկ աշխատանք է, այլ առաքելություն։Հարգելի՛ գործընկերներ, թող ձեր եռանդն ու անմնացորդ նվիրումը, քաջությունն ու մարդասիրությունը, աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվությունը ... Մանրամասն
03.09.25 Հիշարժան համերգ՝ ի նպաստ Մարալիկի երաժշտական դպրոցի
Շուտով Մարալիկի երաժշտական դպրոցի միջանցքն ու մի քանի դասասենյակներ կվերանորոգվեն: Աշխատանքները կիրականացվեն օրերս Մարալիկում կայացած բարեգործական համերգի հասույթից: Նշենք , որ թվով երրորդ բարեգործական համերգը կայացել էր Անիի համայնքապետարանի և սիրված երգիչ-երգահան, Անի համայնքի «Պատվավոր քաղաքացի» Վարդան Ուռումյանի համատեղ ջանքերով ու նախաձեռնությամբ: Երաժշտական դպրոցին որպես աջակցություն ֆինանսական միջոց կտրամադրվի նաև համայնքի բյուջեից:
 Համերգին ելույթ են ունեցել Վարդան և Վահագ Ուռումյանները: Գեղեցիկ կատարումներով է հանդես եկել նաև ջութակահար Արմեն Ավանեսյանը:
Իրենց տարբերվող ելույթներով ներկայացան նաև «Մարալ բենդն» ու երաժշտական դպրոցի սաները:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
27․02․2025 թ․՝ Անի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստ
26․10․2023 Անի համայնքի ավագանու նիստ
Դարձի՛ր խնամատար
Պետական աջակցություն
Ինչպես առցանց դիմել Անի համայնքապետարան
27․02․2025 թ․՝ Անի համայնքի ավագանու առաջին նստաշր
Ինչպես վճարել գույքահարկ
Մանկապարտեզ առցանց հերթագրում 1
Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 12-ինիստ
Ավագանու 2023 թվականի մայիսի 24-ի նիստը
Անի համայնք
Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի նի
Անի համայնքի ավագանու 28.06.2023 թվականի նիստ
Անի համայնքի 2023 թվականի հուլիսի 12-ի նիստ
Անի համայնքի28․09․2023 թ․ ավագանու նիստ
30․11․2023 թվականի Անի համայնքի ավագանու նիստ
Անի համայնքի ավագանու 21․12․2023 թ․ նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 15․02․2024 թ․ նիստը /2 մաս/
Անի համայնքի ավագանու 15․02․2024 նիստ
Ավագանու 29․02․2024 թվականի հերթական նիստ
05․04․2024 թվականի արտահերթ նիստ
30․08․2024
Անի համայնք հաշվետվություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner