ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ (ՔԱՂԱՔ՝ ՄԱՐԱԼԻԿ) ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Շիրակի մարզի Անիի համայնքապետարանը հայտարարում է աճուրդ-վաճառք, որը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 8-ին ժամը 12:00–ին, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի երաժշտական դպրոցի շենքում (հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, քաղաք Մարալիկ, Մադաթյան 2):
Լոտ 1. Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հրանտ Շահինյան փողոց 204/11 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում առևտրի սրահ կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր 08-003-0022-0069) 0.02 հեկտար հողատարածք։ Հողատարածքի մեկնարկային գին է սահմանվել 158400 (մեկ հարյուր հիսունութ հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
Աճուրդի նախավճարի չափը կազմում է տվյալ հողամասի մեկնարկային գնի 50%-ը։
Աճուրդի մասնակցության վճարի չափը` 5000 (հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2021 թվականի հոկտեմբերի 4-ը ժամը՝ 18:00:
Այլ մանրամասների համար դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարան` աճուրդային հանձնաժողովին: