11.03.24
Աշխատանքային խորհրդակցություն Անիի համայնքապետարանում
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը աշխատանքային շաբաթն սկսեց ղեկավար կազմի և ոլորտային բաժինների պատասխանատուների հետ խորհրդակցությամբ, որին նաև մասնակցում էր Անի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահ Էդիկ Ուռուտյանը:Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները, առաջացած խնդիրները, ոլորտային բաժինների պատասխանատուների աշխատանքային այցերը վարչական տարածքներ, կոմունալ տնտեսության կատարած աշխատանքները, բնակիչների կողմից ստացված դիմումների ուսումնասիրությունը և դրանց հետևողական լինելը:Ոլորտային բաժինների ղեկավարները ներկայացրին իրենց առաջիկա մեկ շաբաթվա համար պլանավորած աշխատանքային ...
Մանրամասն |
|
08.03.24
ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ կանայք և աղջիկներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս հիասքանչ տոնի կապակցությամբ: Ձեր սերն ու հոգատարությունը, բարությունն ու քնքշությունն աշխարհն ավելի լավն են դարձնում, մեղմում են դժվարություններն ու օրհասական խնդիրները: Ձեր դաստիարակած զավակներն այսօր մեր հայրենիքի պաշտպանն ու ապավենն են, խաղաղության եւ անվտանգության հուսալի երաշխավորը: Հայ կանայք պատվով շարունակում են կրթել, դաստիարակել, ստեղծել, ստեղծագործել, պաշտպանել ու բժշկել: Շնորհակալ ենք ձեզ տարբեր ոլորտներում ձեր նվիրումի և հայրենանվեր գործունեության համար։ Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթելով երջանկություն, ստեղծելու և արարելու անսպառ եռանդ, սեր և ջերմություն։
|
|
08.03.24
ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Մարտի 8-ի՝ կանանց միջազգային տոնի կապակցությամբ, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը, համայնքի ղեկավարի օգնականները, համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները շրջել են Մարալիկ քաղաքի տարբեր փողոցներով և թաղամասերով, ծաղիկներ նվիրել անցորդ կանանց, սպասարկման ոլորտի աշխատակիցներին, բուժաշխատողներին, շնորհավորելով տոն օրը՝ մաղթելով բոլորին ընտանեկան սեր ու ջերմություն, կանացի երջանկություն: Համայնքի ղեկավարի և աշխատակազմի ուշադրության կենտրոնում էին Արցախից ամիսներ առաջ բռնի տեղահանված կանայք, ովքեր դիմանալով դժվարություններին և հաղթահարելով բոլոր փորձությունները չեն ընկճվել և շարունակում են վառ պահել հայ ընտանիքի լույսը, ապրել ու արարել:
|
|
07.03.24
Քաղաքացիների ընդունելություն
|
Այսօր՝ մարտի 7-ին, Անիի համայնքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա էր համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքի ղեկավարի տեղակալը և համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային բաժինների ղեկավարները։Հերթական ընդունելության ժամանակ քաղաքացիները դիմել են բազմաոլորտ և բազմաբնույթ հարցերով, մասնավորապես դրամական աջակցության, զբաղվածութայն ապահովման, բնակարանային, իրավական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրությւոն պահանջող հարցերը լրացուցիչ կքննարկվեն պատասխանատու ստորաբաժանումների կողմից, քաղաքացիներին կտրվի լիարժեք պատասխան։Հարգելի՛ քաղաքացիներ, հրատապ հարցերի դեպքում աշխատանքային օրերի ընթացքում կարող եք ...
Մանրամասն |
|
06.03.24
Արտագնա խորհրդակցություն Գուսանագյուղ և Շիրակավան բնակավայրերում
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանի, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, Անի կոմունալ տնտեսության ՀԲՀ-ի տնօրենի հետ արտագնա խորհրդակցություն է անցկացրել Գուսանագյուղ և Շիրակավան բնակավայրերում:Աշխատանքային խումբը, նշված վարչական տարածքների ղեկավարները Արման Սարիբեկյանի գլխավորությամբ հանդիպել են բնակիչներին, լսել նրանց կողմից բարձրացրած խնդիրները:Գուսանագյուղ բնակավայրի բնակիչների հարցերը կապված են եղել ներհամայնքային տրանսպորտի, թափառող շների, տուրիզմի զարգացման, կրծողների դեմ պայքարի մեծամասշտաբ միջոցառման կազմակերպման և այլ գյուղատնտեսական ոլորտների հետ:Շիրակավան բնակավայրում վարչական ղեկավարի, «Հայկական երազանք» կուսակցության ավագանու անդամ ...
Մանրամասն |
|
06.03.24
Հանդիպում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության ավագանու անդամ Հասմիկ Զատիկյանի հետ Անիի համայնքապետարանում հյուրընկալել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին:Հանդիպման ընթացքում քննարկվել է «Երերույքի վաղ միջնադարյան եկեղեցու պահպանման և ամրակայման» աշխատանքների մեկնարկի և ընթացքի վերաբերյալ հարցեր:Հիշեցնում ենք, որ 2023 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով պաշտոնապես տրվեց «Երերույքի վաղ միջնադարյան եկեղեցու պահպանման և ամրակայման» ...
Մանրամասն |
|
05.03.24
Արտագնա խորհրդակցություն Աղին, Իսահակյան և Լուսաղբյուր բնակավայրերում
|
Այսօր Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը տեղակալների, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության ավագանու անդամ Էդիկ Ուռուտյանի և Անի կոմունալ տնտեսության ներկայացուցչի հետ արտագնա խորհրդակցություն է անցկացրել Աղին, Իսահակյան և Լուսաղբյուր բնակավայրերում:Աշխատանքային խումբը, նշված վարչական տարածքների ղեկավարները Արման Սարիբեկյանի գլխավորությամբ հանդիպել են բնակիչներին, լսել նրանց կողմից բարձրացրած խնդիրները:Աղին բնակավայրի վարչական ղեկավարի և բնակիչների հետ տեղում քննարկվել են Գյումրի-Արմավիր մայրուղու վրա` Աղին բնակավայրի վարչական տարածքում հետիոտնային անցման կահավորմանը, ֆուտբոլի դաշտի բարեկարգմանը, արոտների ջրարբիացմանը, գերեզմանատան հոսանքի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |