Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 411
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.01.20 թ․

   ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքապետարանը  2019 թվականի ընթացքում ավագանու որոշմամբ 1500000/մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության  դրամ  է հատկացրել Մարալիկի ծննդաբերական բաժանմունքին՝ ֆինանսական դեֆիցիտը լուծելու  համար։ Այս տարի Անիի համայնքապետարանը  դիմել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին Մարալիկի ծննդաբերական բաժանմունքը չփակելու կապակցությամբ և հայտնել  իր պատրաստակամությունը աջակցելու։

20.01.20 թ․

  Այսօր  ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա, Անիավան, Բագրավան, Հայկաձոր,  Ջրափի, Սարակապ բնակավայրերի բնակիչները Գյումրի-Արմավիր ավտոմայրուղու Բագրավան-Հայկաձոր հատվածում փակել են ճանապարհը։ Բնակիչները դժգոհում են սպանդանոցային պարտադիր մորթի վերաբերյալ կառավարության որոշումից։ Դժգոհող բնակիչների հետ հանդիպում է ունեցել նաև Անի համայնքի ղեկավարը։

 

13.01.20 Հունվարի 13–ի լույս 14–ի գիշերը Հին նոր տարին նշելու ավանդույթը պահպանվել է շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում

Այսօր կեսգիշերին շատ ընտանիքներում կնշեն Հին նոր տարին։ Սովորական մարդկանց համար սա գավաթ բարձրացնելու և միմյանց շնորհավորելու առիթ է, իսկ հայկական եկեղեցու և ազգագրագետների համար` վաղեմի ժամանակներից պահպանված հետաքրքիր ավանդույթ։


30.12.19 Անի համայնքի ղեկավարի Ամանորյա շնորհավորանքը
Սիրելի հայրենակիցներ՝  պատմության գիրկն է անցնում հերթական տարին՝ 2019 թվականը: Անցնող յուրաքանչյուր տարի այլևս դառնում է պատմություն, սակայն թողնում՝ հիշողություններ ու ձեռքբերումներ, իսկ կիսատ գործերն՝ ակնկալվում են լուծել Նոր տարում: 2019 թվականը ,,Անի համայնքի,, համար նշանավորվեց նոր ձեռքբերումներով, բոլոր 17 բնակավայրերի համաչափ զարգացմամբ՝ ճանապարհաշինություն, գիշերային լուսավորություն էներգոխնայող լուսակիրներով, մանկապարտեզների վերանորոգում, հանգստյան այգիների հիմնում, համայնքային կենտրոնների, հադիսությունների սրահների, խաղարանների վերանորոգում ու կահավորում բնակավայրերում, եկեղեցիների վերանորոգում, տեխնիկաների ձեռբերում և շատ այլ ծրագրեր: 2020 թվականին ևս ակնկալում ենք ... Մանրամասն
27.12.19 2019 թվականի ընթացքում Անի համայնքում կատարված շինարարական աշխատանքները
Ճանապարհաշինության ոլորտԱսֆալտապատվել և վերանորոգվել են Մարալիկ, Սառնաղբյուր, Լանջիկ, Ձիթհանքով, Լուսաղբյուր, Իսահակյան, Սարակապ, Ջրափի, Անիավան, Անիպեմզա բնակավայրերի ճանապարհները, որի արդյունքում  նորմալ երթևեկելի է դարձել շուրջ 20կմ ճանապարհ:Գրունտային և շեբնա-ավազային զանգվածով վերանորոգվել են Սառնաղբյուր, Լանջիկ, Շիրակավան, Հայկաձոր բնակավայրերի ճանապարհներ՝ շուրջ 5կմ:Հետիոտնային մայթեր են կառուցվել և վերանորոգվել Մարալիկ, Ձորակապ բնակավայրերում:Վերանորոգվել են դաշտամիջյան ճանապարհներ Լուսաղբյուրում, Քարաբերդում, Սառնաղբյուրում, Ձորակապում:Լուսավորության համակարգԱնցկացվել է լուսավորության ցանց Անի համայնքի բոլոր 17 բնակավայրերում և 1 բնակատեղիում՝ Բարձրաշենում, որտեղ տեղադրվել են շուրջ ... Մանրամասն
20.12.19 Հայտարարություն

Ս/թ հունիսի 29-ին Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքում տեղացած կարկուտի հետևանքով տուժած հողօգտագործողները , ովքեր նախօրոք  ցուցակագրվել են, խնդրում ենք շաբաթ և կիրակի օրերին անձնագրերով մոտենալ Անի համայնքապետարան՝ Լևոն Ղազարյանին /հեռախոս 093-21-17-01/։

Վերջնաժամկետը՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 1000 –ին։

 

18.12.19 Ձիթհանքով բնակավայրում բացվեց մանկապարտեզ

Շիրակի  մարզի Անի համայնքի Ձիթհանքով բնակավայրում տեղի ունեցավ նորակառույց մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը, Ձիթհանքով բնակավայրի վարչական ղեկավար Ռոստամ Բալաբեկյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, մանկավարժներ: Հյուրերը Անի համայնքի ղեկավարի ուղեկցությամբ շրջեցին մանկապարտեզի խմբասենյակներում, խոհանոցում ու ճաշարանում, ծանոթացան շենքային, գույքային եւ ուսումնադաստիարակչական պայմաններին:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Մարալիկն ու 300-ից ավելի ձյուդոյիստները
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1

2-22-37

ani.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner