ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ (ՔԱՂԱՔ՝ ՄԱՐԱԼԻԿ) ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Շիրակի մարզի Անիի համայնքապետարանը հայտարարում է աճուրդ-վաճառք, որը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ժամը 12:00–ին, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի երաժշտական դպրոցի շենքում (հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, քաղաք Մարալիկ, Մադաթյան 2):
Լոտ 1. Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Ձերժինսկի փողոց 10/20 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում ավտոտնակ կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր 08-003-0042-0036) 0.00315 հեկտար հողատարածք։ Հողատարածքի մեկնարկային գին է սահմանվել 24948 (քսանչորս հազար ինը հարյուր քառասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ:
Աճուրդի նախավճարի չափը կազմում է տվյալ հողամասի մեկնարկային գնի 5%-ը։
Աճուրդի մասնակցության վճարի չափը` 5000 (հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2021 թվականի հոկտեմբերի 7-ը ժամը՝ 18:00:
Այլ մանրամասների համար դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարան` աճուրդային հանձնաժողովին: