ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ (ԲՆԱԿԱՎԱՅՐ՝ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ) ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Շիրակի մարզի Անիի համայնքապետարանը հայտարարում է աճուրդ-վաճառք, որը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 13-ին ժամը 12:00–ին, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի երաժշտական դպրոցի շենքում (հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, քաղաք Մարալիկ, Մադաթյան 2):
Լոտ 1. Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայր, 1-ին փողոց 8-րդ նրբանցք 4/4 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասում առևտրի սրահ կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր 08-100-0045-0010) 0.0064 հեկտար հողատարածք։ Հողատարածքի մեկնարկային գին է սահմանվել 21568 (քսանմեկ հազար հինգ հարյուր վաթսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ:
Աճուրդի նախավճարի չափը կազմում է տվյալ հողամասի մեկնարկային գնի 5%-ը։
Աճուրդի մասնակցության վճարի չափը` 5000 (հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2021 թվականի օգոստոսի 9-ը ժամը՝ 18:00:
Այլ մանրամասների համար դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարան` աճուրդային հանձնաժողովին: