Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
2024,Ապրիլ 18 - 25
Հայտարարություն
2021,Հուլիս 14 - 2025,Հուլիս 31

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լիլիթ Ավագյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/06/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/11/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մեկնարկում է ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU GAIA) ծրագրի ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող բաղադրիչի հետաքրքրությունների ներկայացման մրցութային փուլը։

Ծրագրի նպատակն է կանաչ, արտաքին միջավայրին հնարավորինս անվնաս գյուղատնտեսության և ներառական, կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման միջոցով ապահովել ընդհանուր աճ: Ծրագրի մանրամասները ներկայացված են կից ներկայացվող հայտարարությունում, որտեղ նշված է նաև այն հղումը, որի միջոցով կարելի է ներբեռնել ծրագրի ամբողջական փաթեթը։

«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագիր (EU-GAIA)

 

Գյուղատնտեսական արտադրողների աջակցությանծրագիր

 

«GAIA» ծրագիր - ENI/2019/408-058

ԱԶԳ Հղում. 6546-00/2019

 

 

Բիզնեսի զարգացման պլան

 

Նախատեսված է բացառապես վերամշակողների կողմից լրացման համար

 

 

Սույն հրավերին մասնակցելու համար հայտադիմումի ձեւը եւ հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը՝

 

Հուլիսի 10, 2020 թ., 16:00 (Երեւանի ժամանակով)


 

 

 

 

Ձեռնարկության ամբողջական իրավաբանական անվանումը.

 

Ձեռնարկության պետական գրանցման համարը.

 

Հարկ վճարողի հարկային համար (ՀՎՀՀ)

 

Փոստային հասցե
(հասցե, համայնք, երկիր)

 

Հեռապատճենի համարը
(ԵՐԿՐԻ ԿՈԴ + ՔԱՂԱՔԻ ԿՈԴ + ՀԱՄԱՐ)

 

Ձեռնարկության էլ-փոստի հասցեն

 

Ձեռնարկության վեբկայքը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.    Ամփոփագիր

Խնդրում ենք տալ ամփոփ նկարագրություն եւ հակիրճ ներկայացնել փաստաթղթի առանցքային կետերը։ (առավելագույնը՝ 300 բառ)

 

2.     Ընկերության ընդհանուր նկարագիր

Ընկերության սեփականության տեսակը. խնդրում ենք նկարագրել Ձեր ընկերության իրավական կարգավիճակը եւ սեփականության տեսակը։ (առավելագույնը՝ 100 բառ)

 

 

Ընկերության պատմությունը. խնդրում ենք մատնանշել, թե երբ է հիմնադրվել Ձեր ընկերությունը, ում կողմից, եւ ինչ նպատակով։ Հիմնադրման օրվանից ի վեր՝ ինչպիսի՞ առաջընթաց է այն ունեցել։ Արդյո՞ք Դուք փոխել եք գրասենյակի գտնվելու վայրը, ընդլայնել եք արտադրանքի տեսականին կամ որեւէ այլ կերպ իրականացրել զգալի փոփոխություն։ Ձեր ընկերությունն ինչպիսի՞ փորձ ունի կանաչ/ օրգանական գյուղատնտեսության ոլորտում։ (առավելագույնը՝ 150 բառ)

 

 

Ընկերության գտնվելու վայրը եւ շինությունները. Խնդրում ենք հակիրճ նկարագրել Ձեր ընկերության տեղադրության վայրերը եւ շինությունները (այդ թվում՝ հողատարածքներ, շինություններ, սարքավորումներ, գործիքներ եւ այլ ակտիվներ), շինությունների բնույթը եւ գործառույթները, լիզինգային կարգավորումները, եթե կիրառելի է։ Մանրամասնել կանաչ/օրգանական գյուղատնտեսության համար առկա կարողությունները։ (առավելագույնը՝ 100 բառ)

 

 

3.    Ընկերության սպասվող աճի ծրագրերը

Խնդրում ենք նկարագրել, թե ինչպես եք պլանավորում Ձեր ընկերության աճն առաջիկա երեք տարվա ընթացքում (շահույթի ավելացում, շուկայի ընդլայնում, արտադրական միջոցներ)։ Խնդրում ենք սահմանել նպատակները եւ հակիրճ նկարագրել այն ռազմավարությունը, թե ինչպես եք պատրաստվում հասնել Ձեր նախանշած աճին։ (առավելագույնը՝ 1000 բառ)

 

 

 

 

 

4.    Ընկերության ընթացիկ արտադրանքը/ ծառայությունները

Խնդրում ենք նկարագրել Ձեր ընկերության կողմից ներկայում առաջարկվող արտադրանքը/ ծառայություն(ներ)ը Ամփոփ նկարագրությունը պետք է պարունակի Ձեր ընկերության արտադրանքի/ ծառայության (ծառայությունների) ընդհանուր պատկերը եւ նկարագիրը (տեխնիկական մասնագրերը, գծագրերը, լուսանկարները, որակի հավաստագրերը, վաճառքի բուկլետները, առնչվող այլ նյութերը պետք է կցվեն սույն փաստաթղթին՝ որպես հավելված)։ Խնդրում ենք ներկայացնել Ձեր տեսակետն այն մասին, թե որոնք են Ձեր արտադրանքի մրցակցային առավելությունները եւ թերությունները։ (առավելագույնը՝ 500 բառ)

 

 

 

Խնդրում ենք այս աղյուսակն օգտագործել՝ թվարկելու ձեր ընթացիկ երեք հիմնական ապրանքատեսակները/ ծառայությունները, եւ տրամադրել այդ ապրանքատեսակներից յուրաքանչյուրի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները։

Արտադրանք

Արտադրանքի անվանումը եւ նկարագրությունը

Արտադրանքի գինը

Արտադրանքի/ ծառայության ամենամսյա վաճառքի միջին գումարը

Ապրանքատեսակ/ ծառայություն 1.

 

 

 

Ապրանքատեսակ/ ծառայություն 2.

 

 

 

Ապրանքատեսակ/ ծառայություն 3.

 

 

 

5.    Շուկայահանման (մարկետինգային) ռազմավարություն

Ձեր ընկերության շուկայահանման ընթացիկ ռազմավարությունը նկարագրելիս՝ խնդրում ենք ընդգծել, թե ինչն է Ձեր ընկերությունը դարձնում առանձնահատուկ։ Ի՞նչ է անելու Ձեր ընկերությունը՝ մյուս բիզնեսներին գերազանցելու համար։ Ովքե՞ր են ձեր մրցակիցները։ Որո՞նք են ձեր թիրախային շուկաները։ Արդյո՞ք դուք արտահանում եք, թե՞ նախատեսում եք արտահանել։ Եթե այո, ապա ո՞ր շուկաներ։ Նկարագրեք, թե ներկայում ինչպես եք վաճառում ձեր արտադրանքը։ Եթե դուք օրգանական ապրանքների արտադրող եք, խնդրում ենք նաեւ նշել, թե օրգանական ապրանքատեսակների վաճառքի գործում ինչպիսի փորձ ունեք։ (առավելագույնը՝ 1000 բառ)

 

 

 

Խնդրում ենք մատնանշել, թե արդյոք համարում եք, որ շուկայահանման ձեր ընթացիկ ռազմավարությունը համարժեք է աճի ձեր պլաններին (որոնք նկարագրեցիք նախորդ բաժնում)։ Եթե ոչ, ապա խնդրում ենք մատնանշել, թե որոնք են լինելու շուկայահանման ու վաճառքի ձեր նոր գործողությունները։ Խնդրում ենք մատնանշել ձեր հնարավոր նոր մրցակիցներին, նոր արտադրանքի առավելությունները, եթե կիրառելի է, թիրախային նոր շուկաները, եւ այլն։ Եթե Դուք ունեք նոր արտադրանքի մշակման ծրագիր, խնդրում ենք նկարագրել, թե ինչպես են փոխվելու վաճառքի ձեր ուղիներն ու մեխանիզմները։ (առավելագույնը՝ 1000 բառ)

 

 

 

 

  1. 6.     Կազմակերպությունը

Ղեկավար կազմը. Խնդրում ենք թվարկել ձեր ղեկավար կազմի անդամներին։ Նկարագրեք ընկերության ներսում նրանց գործառույթները։

-        Անունը, պաշտոնը, ընդհանուր տեղեկություններ եւ գործառույթն ընկերության ներսում

-        Անունը, պաշտոնը, ընդհանուր տեղեկություններ եւ գործառույթն ընկերության ներսում

-        Անունը, պաշտոնը, ընդհանուր տեղեկություններ եւ գործառույթն ընկերության ներսում

 

 

Աշխատողներն ու ղեկավար անձնակազմը

Խնդրում ենք նշել ձեր ընկերության աշխատողների եւ ղեկավար անձնակազմի անդամների քանակը։ Խնդրում ենք նշել, թե համապատասխան քանի՞ մասնագետ է աշխատում ընկերությունում՝ մանրամասնելով ընկերության ներսում նրանց գործառույթները։

 

 

 

Կազմակերպության կառուցվածքի գծապատկեր (խնդրում ենք կցել ձեր ընկերության կառուցվածքի գծապատկերը, եթե այդպիսին կա)

 

 

 

 

 

7.    Երեք տարվա ընթացքում ընկերության ծրագրված աճին հասնելու հանգրվաններ

Խնդրում ենք օգտագործել ստորեւ ներկայացված աղյուսակը՝ թվարկելու առանցքային նշանակության հանգրվանները՝ սույն փաստաթղթի 3-րդ բաժնում նկարագրված աճի թիրախային նպատակներին հասնելու ճանապարհին։ Խնդրում ենք հակիրճ նկարագրել ծրագրված գործողությունները, որոնք հարկ է ձեռնարկել՝ յուրաքանչյուր հանգրվանին հասնելու համար։

Հանգրվաններ

Տարի 1

Տարի 2

Տարի 3

Յուրաքանչյուր հանգրվանին հասնելու համար անհրաժեշտ գործողության հակիրճ նկարագրություն։

Հանգրվան 1

 

 

 

 

Հանգրվան 2

 

 

 

 

Հանգրվան 3

 

 

 

 

Հանգրվան 4

 

 

 

 

 

 

 

 

 

Այլ

 

 

 

 

 

«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագիր

(EU-GAIA)

 

Գյուղատնտեսական արտադրողների աջակցության ծրագիր

 

Հայտադիմումների հրավեր

 

Հայտադիմումների հրավեր

ԿԳՆՀ նախագիծ - ENI/2019/408-058

Հղում. 6546-00/2019

 

 

 

Սույն հրավերին մասնակցելու համար հայտադիմումների եւ հիմնավորող փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝

 

Հուլիսի 10, 2020 թ., 16:00 (Երեւանի ժամանակով)

 

 

 

  1. 1.     Ընդհանուր տեղեկություններ

Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) Եվրոպական միության (ԵՄ) կողմից լիազորվել է՝ իրականացնելու մի ռազմավարական ծրագիր, որն ուղղված կլինի Հայաստանում կանաչ գյուղատնտեսության զարգացմանը։ «ԵՄ կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի բյուջեն կազմում է 11.7 միլիոն եվրո։ Ծրագրի իրականացման տեւողությունը 42 ամիս է. առաջին հինգ ամիսը հատկացված է ծրագրի մեկնարկի փուլին, որը սկսվել է 2019 թ. հոկտեմբերի 1-ին։

«EU-GAIA» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ համաֆինանսավորվում ու իրականացվում՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից, որը Ավստրիական զարգացման համագործակցության գործառնական միավորն է։ Ծրագիրը համատեղ իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից։ «EU-GAIA» ծրագիրը ԵՄ «Տարածաշրջանային զարգացում» 2018 թ. տարեկան գործողությունների ծրագրի (ՏԳԾ) մի մասն է։ Այս գործողության ընդհանուր նպատակը եւ առանձնահատուկ նպատակը համապատասխանում են 2018 թ. ՏԳԾ-ին, որը հաստատվել է ԵՄ անդամ 28 պետությունների կողմից։ «EU-GAIA» ծրագրի ընդհանուր նպատակն է՝ նպաստել Հայաստանի Հանրապետության հյուսիսային մարզերում ընդհանուր ու հավասարակշռված ներառական աճին՝ կանաչ գյուղատնտեսության խթանման ու տեղական մակարդակում ավելացված արժեքի մեծացման միջոցով։

Գյուղատնտեսական արտադրողների աջակցության (ԳԱԱ) ծրագրի շրջանակում փոքրամասշտաբ ագրոբիզնեսներին աջակցությունը տրամադրվելու է գյուղատնտեսական արտադրության համար անհրաժեշտ մեքենաների ու սարքավորումների, հետբերքահավաքային եւ վերամշակող սարքավորումների տրամադրման եւ ենթակառուցվածքներում որոշակի ներդրումների տեսքով։ Ընտրությունը հաջողությամբ անցած հայտատուները կներգրավվեն նաեւ «EU-GAIA» ծրագրի՝ կարողությունների ձեւավորման եւ շուկայահանման ու վաճառքի նախաձեռնություններում, որոնք կապահովեն, որպեսզի այդ հայտատուների կանաչ գյուղատնտեսությանը համահունչբիզնես նախագծերն ունենան հաջող մեկնարկ եւ առաջընթաց։

  1. 2.     Թիրախային խմբեր եւ գերակա արժեշղթաներ

Երկրում կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություններին աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ «EU-GAIA» ծրագրում ՄԱԶԾ-ն իր գործողություններն ուղղելու է նախապես ընտրված աշխարհագրական շրջաններում գործող հատուկ արժեշղթաների։ «EU-GAIA» ծրագրի թիրախային մարզերն են.

  1. Շիրակ
  2. Լոռի
  3. Տավուշ

Ընտրված թիրախային արժեշղթաները հետեւյալն են.

  1. 1.    Հատիկաընդեղեն մշակաբույսեր. այդ թվում՝ սերմացուի արտադրություն, առաջնային արտադրություն, վերամշակում, փաթեթավորում, շուկայահանում եւ վաճառք, այլ.
  2. Թարմ եւ վերամշակված խոտաբույսեր, այդ թվում՝ առաջնային արտադրություն, վերամշակում (չորացրած թեյեր, համեմունքներ, դեղաբույսեր, յուղեր, էքստրակտներ, բույրեր, այլ), փաթեթավորում, շուկայահանում եւ վաճառք, այլ.
  3. Ոչխարաբուծություն եւ այլ անասնապահություն. այդ թվում՝ առաջնային արտադրություն, սպանդ, փաթեթավորում, կաթի արտադրություն, կաշվի եւ բրդի վերամշակում, այլ։
    1. 3.     Գյուղատնտեսական արտադրողների աջակցության ծրագրի խնդիրները

Գյուղատնտեսական արտադրողների աջակցության ծրագրի Հայտադիմումների հրավերը նպատակաուղղված է գյուղատնտեսական ձեռնարկությունների խրախուսմանն ու աջակցմանը, որպեսզի վերջիններս ավանդական գյուղատնտեսությունից անցում կատարեն կանաչ գյուղատնտեսության՝ զարգացնելու կանաչ հողագործության ու վերամշակման իրենց արդեն իսկ գոյություն ունեցող կարողությունները՝ հանուն արտադրողականության բարելավման ու եկամուտների ավելացման։

Ինչպես նշված է սույն փաստաթղթի նախորդ բաժնում, գյուղատնտեսական արտադրողների աջակցության ծրագիրը մշակվելու է, այնուհետեւ հայտարարվելու է։ Ծրագիրն ուղղվելու է վերոնշյալ երեք մարզերում (Շիրակ, Լոռի, Տավուշ) ընտրված արժեշղթաների զարգացմանը եւ գյուղատնտեսական արտադրողների աջակցմանը՝ հետեւյալ ուղղություններով.

  1. կարողությունների ամրապնդում, որը հնարավորություն կտա յուրացնել ու կիրառել կանաչ տեխնոլոգիաներ եւ կայուն գյուղատնտեսության աշխատաեղանակներ [good agriculture practices].
  2. գյուղատնտեսական արտադրության ընդլայնում եւ եկամուտների ավելացում.
  3. ընտրված մարզերում սեզոնային եւ մշտական աշխատանքի հնարավորությունների ստեղծում.
  4. վնասատուների ինտեգրացված կառավարման կիրառում՝ նպատակ ունենալով նվազեցնել քիմիական ճնշումը բույսերի/ մշակաբույսերի ու հողի վրա.
  5. ոռոգման այնպիսի աշխատաեղանակների կիրառում, որոնք կապահովեն ջրային ռեսուրսների խնայողություն.
  6. կայուն գյուղատնտեսական աշխատաեղանակների կիրառում՝ ապահովելով բնական պաշարների կայուն կառավարում, կենսաբազմազանության պաշտպանություն, թափոնների եւ կլիմայի կառավարում, ինչպես նաեւ գյուղատնտեսական աղբի կրճատում՝ ի նպաստ ջրային ռեսուրսների, հողի եւ օդի աղտոտման կանխարգելման.
  7. գյուղատնտեսության մեջ ռեսուրսաարդյունավետ եւ էներգաարդյունավետ գործողությունների ներդնում.
  8. կայուն գյուղատնտեսական աշխատաեղանակների ներդնում, ինչը կնպաստի էկոհամակարգերի եւ կենսաբազմազանության պաշտպանությանը, կստեղծի փոշոտող եւ օգտակար միջատների բնակմիջավայրեր.
  9. կանաչ տեխնոլոգիաների եւ կայուն գյուղատնտեսության աշխատաեղանակների ցուցադրում եւ վերարտադրում.
  10. հետբերքահավաքային տեխնոլոգիաների, բաշխման եւ վաճառքի մեխանիզմների կատարելագործում.
  11. արտադրական ցիկլի բոլոր փուլերում կորուստների կրճատում.
  12. գյուղատնտեսական արտադրողների բրենդավորման, արտադրանքի փաթեթավորման, պիտակավորման, ինչպես նաեւ տեղական ու միջազգային շուկաների հասանելիության բարելավում։
    1. 4.     Հայտադիմումների ընդունելիության չափանիշներ

Որպեսզի հայտադիմումը ճանաչվի չափանիշներին համապատասխանող եւ ընդունելի, ներկայացնող գյուղատնտեսական արտադրողը/ ագրոբիզնեսը պիտի՝

  1. հիմնադրված/ գրանցված/ գործելիս լինի ծրագրի թիրախային՝ Շիրակի, Լոռու կամ Տավուշի մարզի որեւէ համայնքում.
  2. ունենա գյուղատնտեսական գործունեության, այսինքն՝ գյուղատնտեսական արտադրության եւ (կամ) վերամշակման մեջ ներգրավված լինելու ավելի քան 2 տարվա փորձ.
  3. տնօրինի (որպես սեփականություն, կամ վարձակալության միջոցով, կամ այլ եղանակով) գյուղատնտեսական եւ (կամ) արտադրանքի վերամշակման տարածք, որը հնարավորություն կտա համապատասխանեցնելու կանաչ տեխնոլոգիաների եւ կայուն գյուղատնտեսական աշխատաեղանակների կիրառման հիմնական պահանջներին.
  4. իրականացնի կանաչ տեխնոլոգիաների եւ կայուն գյուղատնտեսության սկզբունքների վրա հիմնված արտադրություն, ԿԱՄ՝ ունենա պատրաստակամություն՝ սկսելու դրանց կիրառումը գյուղատնտեսության/ վերամշակման մեջ.
  5. ներկայացնի հակիրճ «բիզնես պլան», որը կպարունակի հետբերքահավաքային եւ շուկայահանման գործողությունների վերաբերյալ առաջարկներ, կամ՝ առաջնային գյուղատնտեսության վերաբերյալ առաջարկի հակիրճ նկարագրություն՝ լրացնելով հայտադիմումի փաթեթում ներկայացված Գյուղացիական տնտեսության կառավարման պլան (հարկ է նկարագրել նախագծի գաղափարը՝ ներկայացնելով ծախսերի պարզ հաշվարկ եւ գործառնությունների հաջորդականություն ընտրված արժեշղթայի կամ արժեշղթաների շրջանակում, որն էլ հետագայում կարող է լրամշակվել եւ վերածվել «բիզնես պլանի»).
  6. բաց եւ պատրաստակամ լինի՝ վերարտադրելու EU-GAIA ծրագրի կողմից ցուցադրված կանաչ տեխնոլոգիաները եւ կայուն գյուղատնտեսության աշխատաեղանակները, ինչպես նաեւ կիսելու սեփական փորձը եւ սովորելու մյուս ֆերմերներից.
  7. չհանդիսանա EU-GAIA ծրագրի շահառու ագրոբիզնեսին աջակցության որեւէ այլ ծրագրի շրջանակում.
  8. իր հայտադիմումում ցույց տա սովորելու/ վերապատրաստվելու պատրաստակամություն.
  9. ցույց տա առաջարկվող նախագծի իրագործման մեջ սեփական ֆինանսական ներդրումը՝ համատեղ ծախսածածկման հիմունքներով։

Խրախուսվում է, որ սույն հրավերին դիմեն հատկապես կանայք եւ ագրոբիզնեսի երիտասարդ սեփականատերերը, տնտեսապես եւ սոցիալապես խոցելի խմբեր ներկայացնող ֆերմերները։

  1. 5.     Նախատեսվող աջակցություն

Ընտրված յուրաքանչյուր գյուղատնտեսական արտադրողին (ագրոբիզնեսին) տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել 10,000 եվրոն՝ առաջնային գյուղատնտեսության, գյուղատնտեսական մեքենաների, սարքավորումների եւ գործիքների դեպքում, եւ 20,000 եվրոն՝ հետբերքահավաքային, վերամշակման, բրենդավորման/ շուկայահանման գործողությունների դեպքում։

 

Եթե ստացվեն անբավարար որակի կամ քանակի հայտադիմումներ, Պատվիրատու կազմակերպությունն իրեն իրավունք կվերապահի վերաբաշխել սույն ծրագրի համար նախատեսված ֆինանսական միջոցները։

 

Կարեւոր պարզաբանում. Հայտատուներին չեն տրամադրվելու կանխիկ կամ կանխիկին համարժեք դրամաշնորհներ։

 

Հայտադիմումի ձեւում ֆերմերների կողմից նշված եւ պահանջվող գյուղատնտեսական արտադրության միջոցները գնվելու են ՄԱԶԾ-ի կողմից եւ մնալու են ՄԱԶԾ-ի սեփականությունը՝ մինչեւ ՄԱԶԾ-ի եւ յուրաքանչյուր շահառուի միջեւ ստորագրված պայմանագրի ավարտը։

Գյուղատնտեսական արտադրողների/ ագրոբիզնեսների կարողությունների ամրապնդման նպատակով՝ նախատեսվում է տրամադրել գյուղատնտեսական մեքենաներ եւ սարքավորումներ, հետբերքահավաքային եւ վերամշակման սարքավորումներ եւ կատարել որոշակի ներդրումներ ենթակառուցվածքներում, որոնք կարող են ներառել հետեւյալը (ցանկը սպառիչ չէ).

  • կաթիլային ոռոգման համակարգեր.
  • գյուղատնտեսական մեքենաներ ու սարքավորումներ (օրինակ՝ մինիտրակտոր, կուլտիվատոր, սերմնացան մեքենա, ջրցան համակարգ, այլ).
  • սառնարանային պահեստավորման սարքավորումներ.
  • թունելային ջերմատներ.
  • հակակարկտային համակարգեր.
  • սորտավորման, փաթեթավորման, պիտակավորման սարքավորումներ, այլ.
  • փոքրամասշտաբ վերամշակման սարքավորումներ, ներառյալ՝ մրգի էլեկտրական կամ բնական չորանոցներ, ջեմերի, մուրաբաների եւ հյութերի արտադրության փոքրամասշտաբ սարքավորումներ.
  • գյուղատնտեսական նշանակության՝ արեւային էներգիայով աշխատող համակարգեր.
  • գյուղատնտեսական այլ գործիքներ, սարքավորումներ եւ հարմարանքներ՝ բնական պաշարների (հող, ջուր, օդ) առավել արդյունավետ կառավարման եւ արտանետումների կրճատման համար.
  • տեղական մասնագիտացած արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ գյուղատնտեսական արտադրության միջոցներ (բարձրարժեք սերմացու, տնկիներ, պատվաստված երիտասարդ ծառեր, կենդանիների նոր ցեղատեսակներ, հողի պարարտացման նյութեր, եւ այլն).
  • Վերաբերելի այլ հիմնական միջոցներ, որոնք կարող են բարձրացնել հայտատուի արտադրողականության եւ շահույթի մակարդակը՝ միևնույն ժամանակ բարելավելով արտադրությունն ու վերամշակումը, որպեսզի ապահովվի շրջակա միջավայրի պաշտպանության ու սոցիալական տեսանկյունից պատասխանատու գործունեություն։

 

Ստորեւ ներկայացված է Ագրոբիզնեսին աջակցության ծրագրով չնախատեսված ներդրումների ցանկը.

  1. վճարներ օրգանական ծագման կամ այլ հավաստագրման համար.
  2. EU-GAIA ծրագրի շրջանակում փոքր գյուղատնտեսական գործիքներ (բահ, փոցխ, ֆերմերի արտահագուստ, եւ այլն), արտադրական միջոցներ (սերմացու/ նորատունկ ծառեր, պարարտանյութեր, թունաքիմիկատներ, եւ այլն) չեն տրամադրվելու.
  3. աշխատավարձեր եւ ծառայություններ, որոնք առնչվում են շահառուի գյուղատնտեսական գործունեությանն ու ագրոբիզնեսին.
  4. օգտագործված նյութեր եւ սարքավորումներ.
  5. շինարարական նյութեր։
    1. 6.     Հայտադիմումների ներկայացման գործընթացը

Բոլոր հետաքրքրված եւ չափանիշներին համապատասխանող գյուղատնտեսական արտադրողներից / ագրոբիզնեսներից պահանջվում է լրացնել Ագրոբիզնեսին աջակցության ծրագրի հայտադիմումի ձեւերը, որոնք հասանելի են լինելու ԱԶԳ (http://www.entwicklung.at/) եւ ՄԱԶԾ (www.undp.org) վեբկայքերում, ԱԶԳ եւ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակներում, ՏԻՄ գրասենյակներում եւ «EU-GAIA» ծրագրի ֆեյսբուքյան էջում։

 

Հայտատուներից պահանջվելու է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, այդ թվում՝

-                 պատշաճ լրացված հայտադիմումի ձեւ,

-                 բիզնեսի զարգացման պլան (վերաբերում է միայն վերամշակողներին),

-                 ֆերմայի կառավարման պլան (վերաբերում է միայն ֆերմերներին),

-                 այլ վերաբերելի փաստաթղթեր, որոնց թվում կարող են լինել դաշտային քարտեզներ, սեփականության վկայականի պատճեններ, այլ փաստաթղթեր (օրինակ՝ օրգանական ծագման հավաստագրի պատճեն),

-                 չափազանց խրախուսվում է ներկայացնել ագրոբիզնեսի կանաչ/ օրգանական աշխատաեղանակների ներկա փուլը պատկերող լուսանկարներ։

Պարզեցված բիզնես պլանի եւ ֆերմայի կառավարման պլանի ձեւաթղթերը կտրամադրվեն «EU-GAIA» ծրագրի թիմի կողմից՝ որպես Հայտադիմումի ձեւի մի մաս (կցված են սույն փաստաթղթին՝ որպես Հավելված 1 եւ Հավելված 2)։

Հայտադիմումը կարելի է պատրաստել հայերեն կամ անգլերեն եւ ներկայացնել յուրաքանչյուր հրավերի համար սահմանված եւ հայտարարված վերջնաժամկետից առաջ։ Պահանջվում է Հայտադիմումի փաթեթը ուղարկել փակ ծրարով՝ պատվիրված փոստով, կամ՝ ստորագրված եւ սկանավորված տարբերակը՝ էլեկտրոնային փոստի միջոցով (էլ-փոստի յուրաքանչյուր նամակի չափը չի կարող գերազանցել 8 ՄԲ-ը), կամ՝ առաքման մասնավոր ծառայության միջոցով, կամ՝ առձեռն հանձնելով ստորեւ բերված հասցեով.

«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA-ՄԱԶԾ)

Հայաստանի Հանրապետություն, Երեւան, Պետրոս Ադամյանի 14

Սենյակ 328
կամ
էլ-փոստ. seda.kalantaryan@undp.org

Հեռախոս. 060 53 00 00, ներքին՝ 226, 118, 229

 

Էլ-փոստի միջոցով հայտադիմումն ուղարկելու դեպքում հայտատուները կրում են ամբողջական պատասխանատվություն՝ հավաստիանալու, որ ծրագրի թիմը բարեհաջող ստացել է իրենց փաթեթը։ Հայտատուն հավաստիացումը կարող է ստանալ վերը տրամադրված հեռախոսահամարներին զանգահարելու կամ ստացումը հաստատող էլ-նամակի միջոցով։

Հայտադիմումներն ընտրվելու են նախապես որոշված/ սահմանված չափանիշների/ մեթոդաբանության հիման վրա։ Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած եւ կարճ ցուցակում ներառված հայտատուների հետ։

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման համագործակցության կողմից:

Ծրագիրը մասնակիորեն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից:

 

 

 

 

 

 

 

 

Հայտադիմումի ձեւ

«ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU GAIA) ծրագրին մասնակցության համար

Ծրագրին կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերի գյուղատնտեսական արտադրողներ/ ագրոբիզնեսներ (ֆերմերներ, վերամշակողներ, սառնարանային կամ փաթեթավորման ծառայություններ մատուցողներ, վերավաճառողներ, արտահանողներ, եւ այլք)։ Ծրագրի շրջանակում դրամաշնորհների միջոցով կարող են ֆինանսավորվել միայն հատիկաընդեղեն մշակաբույսերի (լոբի, ոսպ, ոլոռ, սիսեռ, այլ), խոտաբույսերի (թեյաբույսեր, դեղաբույսեր, եւ այլն), եւ ոչխարաբուծության արժեշղթաներին վերաբերող առաջարկները՝ կանաչ գյուղատնտեսության սկզբունքներին համապատասխան։

 

 

  1. 1.     Ագրոբիզնեսի անվանումը ________________________________________________________________________

(ֆերմերների դեպքում՝ անունը, ազգանունը) 

 

  1. 2.     Ագրոբիզնեսի գործունեության հիմնական ոլորտը …………………………………………………………………

1-Գյուղատնտեսություն

2-Վերամշակում

3-Սառնարանային ծառայություններ

4-Վերավաճառք

5-Արտահանում

6-Այլ

  1. 3.      Ընտրեք Ձեր արժեշղթան                                                                                          1-եթե «Այո»

3.1.  Հատիկաընդեղեն մշակաբույսեր …………………………………………………………………………………

3.2.  Խոտաբույսեր ……………………………………………………………………………………………………

3.3.  Ոչխարաբուծություն …………………………………………………………………………………………

 

 

  1. 4.     Ագրոբիզնեսի հիմնադրման տարեթիվը .………………………………….……………………………………..

 

  1. 5.      Արդյո՞ք ագրոբիզնեսն ունի պետական գրանցում…………………………………………………………...                                                                                                                    1-ԱՅՈ                     2-ՈՉ

                                                                                                                                                                         

  1. 6.      Ագրոբիզնեսի ղեկավարը ___________________________________________________________________

                                                                                                    անուն, ազգանուն

  1. 7.     Ղեկավարի սեռը .……………………………………………………….…………………        1-Արական

                                                                                                                                                                                                2-Իգական

  1. 8.     Հասցե, հեռախոսահամար ____________________________________________________________________________

                                                                                                    մարզ, գյուղ, բջջային հեռախոս

  1. 9.     Էլ-փոստի հասցե (եթե առկա է) _________________________________________________________________

 

  1. 10.    Հայտադիմումի ներկայացման ամսաթիվը ……………………………………………………………………

 

  1. 11.   Ագրոբիզնեսի փայատերերի քանակը (ֆերմերների դեպքում՝ ընտանիքի անդամների քանակը) .………………

 

11.1. որոնցից՝   իգական սեռի ….………………………………………………..................................………..

 

11.2.                      երիտասարդ (մինչեւ 35 տարեկան տղամարդիկ եւ կանայք) ……..……………....…

 

 

  1. 12.    Ագրոբիզնեսի քանի՞ փայատեր է գրանցված Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերում։ ……........……

 

                                                                                                                                                                 Մշտական            Սեզոնային

  1. 13.    Ագրոբիզնեսի աշխատողների քանակը ……………………………………………………………..

(եթե հայտատուն անհատ ֆերմեր է, նշել ընտանիքի չափահաս (16 տարեկան եւ բարձր) անդամների քանակը)

13.1.  որոնցից՝ իգական սեռի ….…………………………………………………………………………

13.2.       երիտասարդ (մինչեւ 35 տարեկան տղամարդիկ եւ կանայք) ………………………………

 

  1. 14.     Ըստ ակնկալիքների, առաջարկի արդյունքում
    ագրոբիզնեսի աշխատողների քանակը քանի՞ հոգով կավելանա ………........................….

 

  1. 15.    Ագրոբիզնեսի սեփականությունը

 

Սեփականության տեսակը

Չափման միավորը

Ընդամենը

որից՝ մշակվում է

Հողատարածք

1

2

1

Ընդամենը հողատարածքներ (ներառյալ տնամերձը)

 

 

 

 

հեկտար

 

 

2

 որից՝               վարելահողեր

 

 

3

                                պտղատու այգիներ

 

 

4

              խաղողի այգիներ

 

 

5

              հատապտղանոց

 

 

6

              տնամերձ հողակտոր

 

 

7

              խոտհարք

 

 

8

              այլ հողեր

 

 

Կենդանիներ

9

խոշոր եղջերավոր անասուններ

 

 

գլուխ

 

10

որից՝ կովեր

 

11

ոչխարներ եւ այծեր

 

12

խոզեր

 

13

թռչուններ (բոլոր տեսակների)

 

14

մեղուներ

փեթակ

 

Հիմնական միջոցներ, գյուղատնտեսական մեքենասարքավորումներ, այլ

1

2

 

Սեփականության տեսակը

 

 

մ2

Ընդամենը

որից՝ շահագործ-վում է

15

Շինություններ, արտադրական տարածքներ (չհաշված տունը)

 

 

16

Սառնարան

 

 

17

Ջերմոց

 

 

18

Արեւային չորանոց

 

 

19

Արհեստական չորանոց, կարողությունը

կգ

 

 

20

Վերամշակման կարողություններ

կգ/ժամ

 

 

21

Անվավոր եւ թրթուրավոր տրակտոր

 

 

հատ

 

 

22

Հացահատիկի հավաքման կոմբայն

 

 

23

Բեռնատարներ

 

 

24

Այլ գյուղատնտեսական մեքենաներ

 

 

25

Գյուղատնտեսական սարքավորումներ

 

 

26

Այլ (նշել) ____________________________________________________

 

 

 

 

 

  1. 16.   Ագրոբիզնեսի տնտեսական գործունեության արդյունքները 2019 թվականին

 

Արտադրանքի անվանումը

Չափման միավորը

 

Արտադրանքի ծավալը

Վաճառքի ծավալը

Վաճառքից ստացված հասույթը,                      հազար ՀՀ դրամ

1

2

3

1

Մրգատեսակներ, խաղող

տոննա

 

 

 

2

Հատապտուղներ

կգ

 

 

 

3

Բանջարեղեն

տոննա

 

 

 

4

Կարտոֆիլ

տոննա

 

 

 

5

Հացահատիկային մշակաբույսեր

տոննա

 

 

 

6

Հատիկաընդեղեն մշակաբույսեր (լոբի, ոսպ, ոլոռ, սիսեռ)

տոննա

 

 

 

7

Խոտաբույսեր (թեյաբույսեր, դեղաբույսեր, բուրավետ բույսեր, այլ)

կգ

 

 

 

7.1

   որից՝ մշակման միջոցով

կգ

 

 

 

7.2

                        վայրի տեսակների հավաքման միջոցով

կգ

 

 

 

8

Մեղր

կգ

 

 

 

9

Միս (բոլոր տեսակների)

կգ

 

 

 

9.1

  որից՝ ոչխարի

կգ

 

 

 

10

Կաթ (բոլոր տեսակների)

լիտր

 

 

 

10.1

  որից՝ ոչխարի

լիտր

 

 

 

11

Պանիրներ (բոլոր տեսակների)

կգ

 

 

 

11.1

  որից՝ ոչխարի

կգ

 

 

 

12

Վերամշակված հատապտուղներ

կգ

 

 

 

13

Այլ (նշել) _______________________

կգ

 

 

 

 

 

  1. 17.   Ագրոբիզնեսի եկամտի ակնկալվող տարեկան միջին աճը, որը կապված կլինի նախագծի հետ .....................................…………............................................................................................ %
  2. 18.    Մշակաբույսերի արտադրության կամ անասնաբուծության արտադրողականության մակարդակների ակնկալվող բարձրացումը՝ նախորդ տարիներին տվյալ ագրոբիզնեսի
    կամ երկրի արձանագրած միջին ցուցանիշի համեմատությամբ        ………………...........%

 

  1. 19.    Վաճառքի հիմնական ուղղությունները                                                                            1-Եթե «ԱՅՈ»

19.1. Արտահանում (նշել երկրները) ______________________________________________________

19.2.  Համայնքում …………………………………………………………………………………...……….........

19.3.  Երեւանի շուկայում. ……………………………………………………………………………………….

19.4. Մարզկենտրոնում կամ այլ քաղաքի շուկայում …………………………………………..……………

19.5.  Սուպերմարկետներ,   խանութներ…………………………………………………………………………...................……………..

19.6. Վերամշակողներ …………………………………………………………………………………………………..

19.7. Վերավաճառողներ  ……………………………………………………………………………………………….

19.8.  Մայրուղիներում ……………………………………………………………………………………………

19.9. Այլ (նշել) ____________________________________________________________________

 

  1. 20.   Առաջարկի անվանումը ___________________________________ _____________________________________

 հազար ՀՀ դրամ

  1. 21.   Առաջարկի նախնական արժեքը ………………………………………………………………………………
  2. 22.   «EU GAIA» ծրագրի կողմից ակնկալվող ներդրումը ……………......…………………………………………..

 

  1. 23.   Արդյո՞ք ագրոբիզնեսի սեփականատերերը վերապատրաստման կարիք ունեն։  ………………………………………..…………………………..                                                          1-ԱՅՈ

                                                                                                                                                         2-ՈՉ

  1. 24.    Արդյո՞ք Դուք պատրաստ եք համաֆինանսավորել Առաջարկը։ …………………………………………..……………………                                                                1-ԱՅՈ

                                                                                                                                                         2-ՈՉ

  1. 25.   Արդյո՞ք պատրաստ եք գրանցվել որպես իրավաբանական անձ, եթե Ձեր առաջարկն ընտրվի։ ………………………………...……………………                                                                             1-ԱՅՈ

                                                                                                                                                       2-ՈՉ

 

  1. 26.   Արդյո՞ք պատրաստ եք մասնակցել ինտենսիվ վերապատրաստումների,
    եթե Ձեր առաջարկն անցնի նախնական ընտրությունը։ ..……………………                           
    1-ԱՅՈ                  

                                                                                                                                                        2-ՈՉ

 

  1. 27.   Եթե ընտրվեք, արդյո՞ք պատրաստ եք Ձեր սովորածը եւ նախագծի արդյունքները կիսել այլ ագրոբիզնեսների հետ։                                                                                                       1-ԱՅՈ                 

                                                                                                                                                         2-ՈՉ

Եթե «Այո», ապա խնդրում ենք մանրամասնել, թե ինչպես եք պատրաստվում կիսել դրանք (առավելագույնը՝ 100 բառ)

 

 

  1. 28.   Խնդրում ենք մատնանշել, թե ինչ եղանակով եք իմացել «Աջակցություն գյուղատնտեսական արտադրողներին» ծրագրի շրջանակում հայտարարված հայտադիմումների հրավերի մասին ………

                                                                                                                                 1-«EU-GAIA» ծրագրից

2-Մարզպետարանից

3-Համայնքապետարանից

4-Ծանոթներից, ընկերներից, ազգականներից

5-Այլ (նշել) ______________

 

Հայտադիմումի ձեւը պետք է ներառի առաջարկի հակիրճ նկարագրություն, որի ձեւաթուղթը կցված է (տե՛ս Հավելված 1)։ Հայտադիմումի հետ միասին կարող եք ներկայացնել նաեւ լրացուցիչ փաստաթղթեր եւ նյութեր։

Խնդրում ենք լրացված հայտադիմումի ձեւը, Հավելված 1-ի եւ մնացած փաստաթղթերի հետ միասին ուղարկել էլ-փոստի հետեւյալ հասցեին՝ karen.harutyunyan@undp.org, seda.kalantaryan@undp.org, կամ ուղարկել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ. Հասցե՝ Երեւան, Պետրոս Ադամյանի փողոց 14, «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագիր Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը՝  հուլիսի 10-ը, 2020 թ., ժ. 16։00:

 

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 53 00 00 (ներքին՝ 226, 118կամ 229) հեռախոսահամարով։

 

 

Հավելված 1.

Առաջարկ

 

Առաջարկի անվանումը

 

 

Նախագծի տեւողությունը.

 

Մեկնարկ «________»_________________202__

Ավարտ «________»__________________202__

Իրավիճակի, գլխավոր հիմնախնդիրների հակիրճ նկարագրություն

 

 

 

 

 

 

 

Առաջարկի հակիրճ նկարագրություն

 

 

 

 

 

 

 

 

Կայուն (կանաչ) գյուղատնտեսական այն աշխատաեղանակների (օրինակ՝ այնպիսի բնական պաշարների պաշտպանությունը, ինչպիսիք են հողը, արոտավայրերը, ջուրը, քիմիական նյութերի օգտագործման կրճատումը, ռեսուրսների կառավարման բարելավումը, եւ այլն) հակիրճ նկարագրություն, որոնք պատրաստվում եք կիրառել առաջարկվող նախագծի շրջանակում։ Նկարագրեք կանանց, երիտասարդների եւ խոցելի խմբերի մասնակցությունը, եթե այդպիսին նախատեսվում է։

 

Առաջարկի հիմնական նպատակները

 

 

 

 

Ուղղակի եւ անուղղակի շահառուները

 

Նախագծի բյուջեի նկարագրություն՝ ըստ առանցքային ծախսային հոդվածների, նշելով ֆինանսավորման աղբյուրը (սեփական միջոցներ, վարկեր, դրամաշնորհներ, այլ), միլիոն ՀՀ դրամ

Լրացուցիչ մանրամասները հարկ է ներկայացնել Հավելված 1. «Բյուջե»-ում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 Հավելված 1. Բյուջե

Խնդրում ենք թվարկել այն միավորները՝ իրենց մոտավոր շուկայական արժեքներով, որոնք սույն նախագծի շրջանակում անհրաժեշտ է ձեռք բերել։ Յուրաքանչյուր արտադրական միջոցի համար խնդրում ենք նշել ֆինանսավորման աղբյուրը 

Արտադրական միջոցներ* եւ այլ ծախսեր

Չափման միավոր

Միավոր արժեք (եվրո)

Ընդհանուր արժեք (եվրո)

Սեփական ներդրում

«EU-GAIA» ծրագրի ներդրում

 

  1. Գյուղատնտեսական տեխնոլոգիաներ, մեքենաներ եւ սարքավորումներ

 

 

 

 

օրինակ՝ սառնարանային պահեստավորման սարքավորումներ, մրգի էլեկտրական չորանոցներ, փաթեթավորման սարքավորումներ, հակակարկտային ցանցեր, մինի տրակտոր, խոտհնձիչ մեքենա, ջերմոց, կաթիլային կամ ջրցան կամ ջրային ոռոգման այլ արդյունավետ համակարգ, պտղատու այգիների համար ցանկաշարի համակարգեր, եւ այլն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Այլ ներդրումներ

 

 

 

 

օրինակ՝ օրգանական ծագման հավաստագրված նորատունկ ծառեր, վարակազերծ հավաստագրված նորատունկ ծառեր, տեղական պայմաններում աճող սորտերի նորատունկ ծառեր 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երեք տարվա հավաստագրման վճար**

 

 

 

 

 

 

 

 

 

Գործողության ընդհանուր բյուջե

 

Ընդամենը «EU-GAIA» ծրագրի ներդրում

 

           

* Կարեւոր պարզաբանում. Բյուջեի յուրաքանչյուր միավորի համար կարող է օգտագործվել ֆինանսավորման միայն մեկ աղբյուր։

** Հավաստագրման վճարը պետք է լինի հայտատուի ներդրումը։

 

 


Հավելված 2. Ներդրումների ժամանակացույց

Խնդրում ենք թվարկել բյուջեի հիմնական միավորները եւ նշել ներդրումների ժամանակացույցը

 

2020 թվական

2021 թվական

2022 թվական

Ե1.

Ե2.

Ե3.

Ե4.

Ե1.

Ե2.

Ե3.

Ե4.

Ե1.

Ե2.

Ե3.

Ե4.

Գյուղատնտեսական տեխնոլոգիաներ, մեքենաներ եւ սարքավորումներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

օրինակ՝ սառնարանային պահեստավորման սարքավորումներ, մրգի էլեկտրական չորանոցներ, փաթեթավորման սարքավորումներ, հակակարկտային ցանցեր, մինի տրակտոր, խոտհնձիչ մեքենա, ջերմոց, կաթիլային կամ ջրցան կամ ջրային ոռոգման այլ արդյունավետ համակարգ, պտղատու այգիների համար ցանկաշարի համակարգեր, եւ այլն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այլ ներդրումներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

օրինակ՝ օրգանական ծագման հավաստագրված նորատունկ ծառեր, վարակազերծ հավաստագրված նորատունկ ծառեր, տեղական պայմաններում աճող սորտերի նորատունկ ծառեր 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլորը
05․04․2024 թվականի արտահերթ նիստ
26․10․2023 Անի համայնքի ավագանու նիստ
Դարձի՛ր խնամատար
Պետական աջակցություն
Ինչպես առցանց դիմել Անի համայնքապետարան
Ինչպես վճարել գույքահարկ
Մանկապարտեզ առցանց հերթագրում 1
Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 12-ինիստ
Ավագանու 2023 թվականի մայիսի 24-ի նիստը
Անի համայնք
Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի նի
Անի համայնքի ավագանու 28.06.2023 թվականի նիստ
Անի համայնքի 2023 թվականի հուլիսի 12-ի նիստ
Անի համայնքի28․09․2023 թ․ ավագանու նիստ
30․11․2023 թվականի Անի համայնքի ավագանու նիստ
Անի համայնքի ավագանու 21․12․2023 թ․ նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 15․02․2024 թ․ նիստը /2 մաս/
Անի համայնքի ավագանու 15․02․2024 նիստ
Ավագանու 29․02․2024 թվականի հերթական նիստ
05․04․2024 թվականի արտահերթ նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner