Հարգելի Անի համայնքի բնակիչներ
Գարնանային գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքում հողամասերի չոր խոտածածկի հրկիզման արդյունքում, հաճախ հրդեհը դուրս է գալիս վերահսկողությունից և տարածվում շրջակայքում՝ վնաս պատճառելով հարակից այգիներին և շինություններին:
Հաշվի առնելով վերը նշվածը առաջարկում ենք Ձեր կողմից ցուցաբերել զգոնություն: