2019 թվականի փետրվարի 18-ին ժամը 11:00-ին Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի աշխատասենյակում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ժամանակ Ա.Գևորգյանը ներկայացրեց մի շարք ծրագրեր, հարցեր և նշեց, որ դրանք պետք է իրականացվեն համագործակցության միջոցով և ծառայեցնել բնակիչների կարիքներին համապատասխան:
Մասնավորապես համայնքի ղեկավարը ուշադրություն դարձրեց հարկերի գանձման, սուբվենցիայի ծրագրի, լույսերի գրաֆիկ, գարնանացանի, ծննդատան,օգնությունների, ջրի, մեքենաների հարցեին,Անի ձմեռ միջացառման անցկացման:
Լսեցին-Անի համայնքապետարանի աշխատակազմի գյուղ հարցերով պատասխանատու Լ.Ղազարյանին սերմացուի և պարարտանյութի քանաքկի վերաբերյալ :
Որոշվեց- Մեկ շաբաթվա ընթացքում քննարկել բնակչության հետ և ներկայացնել ճշգրիտ գումարը և անհրաժեշտ քանակը:
Լսեցին-Անի համայնքապետարանի աշխատակազմի էլեկտրիկ Տ.Գրիգորյանին փողոցների լուսատուների վերաբերյալ խնդիրների վերաբերյալ:
Լսեցին-Անի համայնքի ղեկավար Ա.Գևորգյանին Մարալիկի ծննդատան խնդիրների վերաբերյալ:
Որոշվեց -ծննդատան հարցը քննարկել ավագանու առաջիկա նիստում:
Լսեցին- Անի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Գ.Գրիգորյանին Անի ձմեռ միջոցառման կազմակերպման վերաբերյալ:
|