Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.09.25 Բռնցքամարտ ու ծանրամարտ․ նոր մարզախմբերի ձևավորում՝ «Անի համալիր մարզադպրոցում»
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն օրերս հյուրընկալել էր «Անի համալիր մարզադպրոցի» բռնցքամարտի և ծանրամարտի նոր ձևավորված մարզախմբերի մարզիչներին։Հակոբ Մկրտչյան՝ ծանրամարտի Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի երկակի չեմպիոն, Պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ։ Տիգրան Մելքոնյան՝ բռնցքամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, գործող մարզիկ, պրոֆեսիոնալ ռինգի մեծ մենամարտերում բազմիցս հաղթանակներ գրանցած։Արման Սարիբեկյանն արհեստավարժ ու ոլորտում հաջողություններ գրանցած մարզիչների մասնակցությամբ այս մարզաձևերի զարգացումը համայնքում բարձր է գնահատում։«Ներգրավել համայնքի գյուղական բնակավայրերի երեխաներին ու անել հնարավորը այս մարզաձևերի տարածման ու զարգացման ուղղությամբ»,-հանդիպման ... Մանրամասն
18.09.25 Նոր ու ժամանակակից խաղահրապարակ՝ Մարալիկի Արկադի Տեր-Թադևոսյան 20 շենքի բակում
Մեկնարկել են Մարալիկի Արկադի Տեր-Թադևոսյան 20 և Մադաթյան փողոցի 15, 16 շենքերին հարակից բակային հատվածի մաքրման, բարեկարգման կառուցապատման աշխատանքները։
 Համայնք-բարերար համագործակցությամբ նշված շենքերի հարակից տարածքի բակում կկառուցվի խաղահրապարակ։
 Տարածքի մաքրման ու հողահարթեցման աշխատանքներն իրականացնում է «Անի կոմունալ տնտեսություն» ՀԲՀ-ն։
 Հաջորդիվ բարերար Արագած Պապոյանի հովանավորությամբ կկառուցապատվի նախագծված խաղահրապարակը։
16.09.25 44 նոր լուսատու՝ Մարալիկի Հաղթանակի զբոսայգում
Գեղեցիկ է Մարալիկը՝ նամանավանդ գիշերով. 
 Հայտնի երգի համանուն տողերը տեղին է կիրառել հենց Անի համայնքի Մարալիկ քաղաքի համար:
 Օրերս Մարալիկի Հաղթանակի զբոսայգում տեղադրվել են 44 նոր լուսատուներ: Աշխատանքներն իրականացրել են «Անի կոմունալ տնտեսություն» ՀԲՀ աշխատակիցները:
 Անի համայնքի բնակավայրերում հաջորդաբար մեծ ուշադրություն է դարձվում գիշերային լուսավորության հարցի կարգավորմանը: Գործընթացը շարունակական է:
16.09.25 Սառնաղբյուրում կփորձարկվի էլեկտրական շչակը

ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու է Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի մանկապարտեզի (հասցեն՝ 1-ին փողոց, 8-րդ նրբանցք, շենք 9) շենքի տանիքին տեղադրված էլեկտրական շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ:

15.09.25 Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը՝ գործակարգավարական խորհրդակցությանը
Սեպտեմբերի 15-ին Անիի համայնքապետարանում անցկացվեց ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցություն՝ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ։ Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը նախ ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը։Այնուհետև համայնքապատկան կառույցների ղեկավարները Արման Սարիբեկյանին ներկայացրին իրենց հիմնարկներում առկա վիճակը, խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները։Հերթը ոլորտային պատասխանատուներինն էր։Առաջիկայում և գալիք տարում կշարունակվեն միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությունները։Ծրագրերը մշակման փուլում են։Խիստ վերահսկողություն համայնքում իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ։«Շինկազմակերպությունների ... Մանրամասն
15.09.25 Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Մարալիկում էր
Շիրակի մարզ աշխատանքային այցը նախարարը մեկնարկեց Մարալիկի առողջության կենտրոնից:
Նախարարին ուղեկցում էր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Հյուրերին դիմավորեցին Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենն ու բուժանձնակազմը։
Հիշեցնենք, որ նախարարության կողմից բուժհաստատությանը վերջերս հատկացվել էր նոր ու ժամանակակից ուլտրաձայնային հետազոտության սարք (սոնոգրաֆ):
Հաջորդիվ քննարկվել է շտապ և անհետաձգելի ծառայության վերազինման աշխատանքների համար կարիքների գնահատում իրականացնելու հարցը:
15.09.25 Սայաթ-Նովայի ու Կոմիտասի դիմանկարները՝ Մարալիկի երաժշտական դպրոցի պատին
Հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ Կոմիտասի և աշուղ-բանաստեղծ, սիրո և արդարության քարոզիչ Սայաթ-Նովայի դիմանկարաներն հետայսու առաջինը կողջունեն Մարալիկի երաժշտական դպրոց մտնողներին։Անիի համայնքապետարանի կողմից կրթամշակութային հաստատություններում կարևորվում է ոչ միայն ուսումնադաստիրակչական, այլև մշակութային ու գեղագիտական ճաշակի զարգացման գործոնը։ Հենց այս նպատակին է ծառայել Մարալիկի երաժշտական դպրոցի արտաքին երկու պատերը Կոմիտասի և Սայաթ-Նովայի դիմանկարների պատկերման գործընթացը։ Աշխատանքները մեկնարկել էին մոտ երկու ամիս առաջ։Դրանք իրականացրել է Մարալիկի բնակիչ, նկարչուհի Լիանելա Չախալյանը։Մասնաշենքի պատերի նկարազարդման բարդ և պատասխանատու աշխատանքն արդեն ավարտված է։Համայնքապետարանն այս ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
27․02․2025 թ․՝ Անի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստ
26․10․2023 Անի համայնքի ավագանու նիստ
Դարձի՛ր խնամատար
Պետական աջակցություն
Ինչպես առցանց դիմել Անի համայնքապետարան
27․02․2025 թ․՝ Անի համայնքի ավագանու առաջին նստաշր
Ինչպես վճարել գույքահարկ
Մանկապարտեզ առցանց հերթագրում 1
Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 12-ինիստ
Ավագանու 2023 թվականի մայիսի 24-ի նիստը
Անի համայնք
Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի նի
Անի համայնքի ավագանու 28.06.2023 թվականի նիստ
Անի համայնքի 2023 թվականի հուլիսի 12-ի նիստ
Անի համայնքի28․09․2023 թ․ ավագանու նիստ
30․11․2023 թվականի Անի համայնքի ավագանու նիստ
Անի համայնքի ավագանու 21․12․2023 թ․ նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 15․02․2024 թ․ նիստը /2 մաս/
Անի համայնքի ավագանու 15․02․2024 նիստ
Ավագանու 29․02․2024 թվականի հերթական նիստ
05․04․2024 թվականի արտահերթ նիստ
30․08․2024
Անի համայնք հաշվետվություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner