16.09.25
44 նոր լուսատու՝ Մարալիկի Հաղթանակի զբոսայգում
|
Գեղեցիկ է Մարալիկը՝ նամանավանդ գիշերով. Հայտնի երգի համանուն տողերը տեղին է կիրառել հենց Անի համայնքի Մարալիկ քաղաքի համար: Օրերս Մարալիկի Հաղթանակի զբոսայգում տեղադրվել են 44 նոր լուսատուներ: Աշխատանքներն իրականացրել են «Անի կոմունալ տնտեսություն» ՀԲՀ աշխատակիցները: Անի համայնքի բնակավայրերում հաջորդաբար մեծ ուշադրություն է դարձվում գիշերային լուսավորության հարցի կարգավորմանը: Գործընթացը շարունակական է:
|
|
16.09.25
Սառնաղբյուրում կփորձարկվի էլեկտրական շչակը
|
ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու է Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի մանկապարտեզի (հասցեն՝ 1-ին փողոց, 8-րդ նրբանցք, շենք 9) շենքի տանիքին տեղադրված էլեկտրական շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ:
|
|
15.09.25
Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը՝ գործակարգավարական խորհրդակցությանը
|
Սեպտեմբերի 15-ին Անիի համայնքապետարանում անցկացվեց ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցություն՝ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ։ Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը նախ ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը։Այնուհետև համայնքապատկան կառույցների ղեկավարները Արման Սարիբեկյանին ներկայացրին իրենց հիմնարկներում առկա վիճակը, խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները։Հերթը ոլորտային պատասխանատուներինն էր։Առաջիկայում և գալիք տարում կշարունակվեն միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությունները։Ծրագրերը մշակման փուլում են։Խիստ վերահսկողություն համայնքում իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ։«Շինկազմակերպությունների ...
Մանրամասն |
|
15.09.25
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Մարալիկում էր
|
Շիրակի մարզ աշխատանքային այցը նախարարը մեկնարկեց Մարալիկի առողջության կենտրոնից: Նախարարին ուղեկցում էր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Հյուրերին դիմավորեցին Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենն ու բուժանձնակազմը։ Հիշեցնենք, որ նախարարության կողմից բուժհաստատությանը վերջերս հատկացվել էր նոր ու ժամանակակից ուլտրաձայնային հետազոտության սարք (սոնոգրաֆ): Հաջորդիվ քննարկվել է շտապ և անհետաձգելի ծառայության վերազինման աշխատանքների համար կարիքների գնահատում իրականացնելու հարցը:
|
|
15.09.25
Սայաթ-Նովայի ու Կոմիտասի դիմանկարները՝ Մարալիկի երաժշտական դպրոցի պատին
|
Հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ Կոմիտասի և աշուղ-բանաստեղծ, սիրո և արդարության քարոզիչ Սայաթ-Նովայի դիմանկարաներն հետայսու առաջինը կողջունեն Մարալիկի երաժշտական դպրոց մտնողներին։Անիի համայնքապետարանի կողմից կրթամշակութային հաստատություններում կարևորվում է ոչ միայն ուսումնադաստիրակչական, այլև մշակութային ու գեղագիտական ճաշակի զարգացման գործոնը։ Հենց այս նպատակին է ծառայել Մարալիկի երաժշտական դպրոցի արտաքին երկու պատերը Կոմիտասի և Սայաթ-Նովայի դիմանկարների պատկերման գործընթացը։ Աշխատանքները մեկնարկել էին մոտ երկու ամիս առաջ։Դրանք իրականացրել է Մարալիկի բնակիչ, նկարչուհի Լիանելա Չախալյանը։Մասնաշենքի պատերի նկարազարդման բարդ և պատասխանատու աշխատանքն արդեն ավարտված է։Համայնքապետարանն այս ...
Մանրամասն |
|
14.09.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ուղերձը Սուրբ Խաչի առթիվ
|
Սիրելի՛ անեցիներ, Անի համայնքի հավատավո՛ր բնակիչներ, Խաչվերացը` Սուրբ Խաչի վեր բարձրացման և փառաբանության տոնը, Հայ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։ Այս տարի Խաչվերացի տոնը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է սեպտեմբերի 14-ին: Ինչպես Գրիգոր Տաթևացին է բնորոշել, Սուրբ Խաչը դարձել է երկինքն ու երկիրը միավորող կամուրջը, «դրախտի դռները բացողը և երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Պարսկաստանում գտնվելու տարիներին Խաչափայտի զորությամբ ...
Մանրամասն |
|
12.09.25
Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը
|
Մշակվել է «Տեսել եմ» հարթակը (https://teselem.am/) և դրան փոխկապակցված բջջային հավելվածը, որն արդեն հասանելի է AppStore և GooglePlay տիրույթներում՝ Teselem անվանմամբ։Նոր հնարավորություն քաղաքացիների համար: Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված: Նկարիր, ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը: Ուղարկիր համայնքապետարանին: Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։teselem.am ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին, բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։ Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |