02.10.25
Ճանաչողական այցեր պատմամշակութային վայրեր, տարբեր արտադրական ձեռնարկություններ
|
Աշխատանքային այցով Բուլղարիայի Նովի պազար քույր քաղաքում գտնվող Անի համայնքի պատվիրակության անդամները ճանաչողական այցեր են ունեցել կարևոր պատմամշակութային վայրեր, տարբեր արտադրական ձեռնարկություններ:Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին և պատվիրակության մյուս անդամներին ուղեկցել է Նովի պազարի քաղաքապետ Գեորգի Գեորգիևը: Նրանք այցելել են հատակի սալիկների գործարան՝ Dura Tiles BG, «Պետր Պերսենգիև» պետական պատկերասրահ, ամառային կինոթատրոն, քաղաքի խորհրդանիշ համարվող Ժամացույցի աշտարակ և մեծանուն ծանրորդ ու մարզիչ Իվան Աբաջիևի հուշարձան։Տեղի են ունեցել նաեւ աշխատանքային քննարկումներ՝ տարբեր ոլորտներում հետագա համագործակցությունների շուրջ: Մտքեր են փոխանակվել քույր քաղաքներ ճանաչված երկու ...
Մանրամասն |
|
02.10.25
Անեցի պատվիրակները՝ Բուլղարական այբուբենի բակում
|
Հոկտեմբերի 1-4-ը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Անի համայնքի պատվիրակությունը Արման Սարիբեկյանի գլխավորությամբ եղել է Բուլղարական այբուբենի բակում, որտեղ նրանց դիմավորել են ջերմ ու անմիջական մթնոլորտում: Ի նշան երկու ժողովուրդների միջև բարեկամության և հոգևոր կապի, անեցի պատվիրակները նվիրել են բուլղարական և հայկական այբուբենները պատկերող յուրօրինակ փայտե վահանակ-հուշանվեր։ Մշակութային և պատմական համալիրի հիմնադիր Կարեն Ալեքսանյանն էլ իր հերթին պատվիրակությանը հանձնել է ուխտագնացության վկայական։ Երկուստեք կարևորվել է հայ-բուլղարական մշակութային կապի պահպանումն ու ամրապնդումը:
|
|
01.10.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ուղերձը՝ նվիրված Տարեցների միջազգային օրվան
|
Ավագ սերնդի սիրելի՛ հայրենակիցներ, անեցի հարգարժա՛ն տատիկներ ու պապիկներ, ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա առթիվ:Հոկտեմբերի 1-ին ողջ աշխարհը նշում է Տարեցների միջազգային օրը: Մենք՝ հայերս, ավանդաբար առանձնահատուկ վերաբերմունք ու ընդգծված հարգանք ենք ցուցաբերել ընտանիքի մեծի, ավագի նկատմամբ, սակայն խորհրդանշական այս օրը լրացուցիչ առիթ է, որպեսզի բոլորս մեկ անգամ ևս խորհենք ավագ սերնդի ու նրա խնդիրների մասին:Ժամանակին համընթաց փոխվում են բարեկեցիկ ծերության, տարեցների խնամքի հանդեպ մեր ունեցած մոտեցումները, փորձում ենք ամբողջացնել այդ փոփոխությունների արդյունքում առաջ եկած ակնկալիքները: Մենք կարևորում ենք ձեր ունեցած ավանդն ու ներդրումը մեր համայնքի զարգացման ու առաջընթացի գործում: ...
Մանրամասն |
|
01.10.25
Համագործակցության համաձայնագիր՝ Անի համայնքի և Նովի պազար քաղաքի միջև
|
Հոկտեմբերի 1-4-ը աշխատանքային այցով Բուլղարիայում է գտնվում Անիի համայնքապետարանի պատվիրակությունը՝ ի դեմս համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի: Պատվիրակության անդամներին հյուրընկալել են Բուլղարիայի Նովի պազարի քաղաքապետարանում : Պատվիրակության կազմում են համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հարություն Համբարյանը, համայնքի ղեկավարի օգնական Անանիկ Ուռումյանը, Անիի ավագանու անդամ Հասմիկ Զատիկյանը: Նրանց դիմավորել են աղուհացով, մեծ ոգևորությամբ: «Այսօր մեր երկու քաղաքապետարանները միավորվեցին՝ ստորագրելով «Մշակույթի, կրթության, սպորտի, զբոսաշրջության և տնտեսության ոլորտներում միջազգային համագործակցության մասին» համաձայնագիր»,- ասել է Նովի պազարի քաղաքապետ Գեորգի ...
Մանրամասն |
|
29.09.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական գործակարգավարական նիստը
|
Աշխատակազմի քարտուղարը ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները։Այնուհետև ենթահիմնարկների տնօրենները բարձրաձայնեցին իրենց ղեկավարած կառույցներում առկա աշխատանքային իրավիճակի մասին։«Անի համալիր մարզադպրոցի» մի հատվածում ընթանում են նորոգման աշխատանքներ։Երաժշտական դպրոցի մի քանի դասասենյակի նորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում։Արվեստի և երաժշտական դպրոցներում ջեռուցման հին կաթսաները կփոխարինվեն նորերով։Մինչ փոխարինումը, սակայն, հարցը համապատասխան ուսումնասիրման կենթարկվի։ Նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքային քրոնիկոնը զեկուցելու հերթը ստորաբաժանումների ղեկավարներինն էր։ Առաջին հորիզոնականը զբաղեցնող քաղաքաշինության ոլորտում արվածն ու անելիքները ...
Մանրամասն |
|
27.09.25
Հարգանքի և խոնարհումի տուրք՝ անմահ հերոսների հիշատակին
|
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը, որը դարձավ Հայաստանի նորագույն պատմության ծանր և շրջադարձային էջերից մեկը։ Այսօրվա խաղաղությունը նվաճվեց հերոս տղաների կյանքի գնով: 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ ծաղկեդրման արարողություն է տեղի ունեցել Մարալիկի «Հաղթանակ» զբոսայգում տեղադրված Արցախյան պատերազմների և սահմանային միջադեպերի ժամանակ զոհված անեցի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ: Ծաղկեդրման արարողությանը մասնակցել են նաև Անի համայնքի ղեկավարի տեղակալները, Անիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու մյուս ներկայացուցիչները, Անիի ավագանու անդամներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ...
Մանրամասն |
|
25.09.25
Տեղի է ունեցել Անի համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ի հերթական նիստը
|
Անի համայնքի ավագանու 21 անդամներից, նիստին մասնակցել է ավագանու <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության 9 անդամ։<<ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ>> խմբակցության 1 և <<ԱԶԳ-ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցությունների դաշինքից 2 անդամ: Ավագանու նիստին մասնակցել են համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, բնակավայրերի վարչական ղեկավարներ և այլք:Քվորումն ապահովված է, նիստը՝ կայացած: Ներկաներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը: Ի դեպ, օրակարգում ընդգրկված 14 հարցից 3-ը, որոնք վերաբերում էին բնակարանների նվիրատվությանը, այն դեպքում, երբ տվյալ բնակարաններում բնակվողներ չկան, ավագանու որոշմամբ հանվեցին օրակարգից: Փոխարենը ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |