Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2019 թվականի բյուջեի հաստատման մասին>> N 78-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 05, դաս 01(ճանապարհային տրանսպորտ) և տնտեսագիտական դասակարգման 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածի <<2300, 0>> թիվը փոխարինել << 3300,0>> թվով, 5113 (շենքերի և շինությունների կապիտալ նորոգում) հոդվածի <<39009,5>> թիվը փոխարինել << 37009,5>> թվով:
2. Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 04, դաս 01(փողոցների լուսավորում) և տնտեսագիտական դասակարգման 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածի <<2000, 0>> թիվը փոխարինել << 3000,0>> թվով:
3. Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից 100,0-ական Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել << Լանջիկի միջնակարգ դպրոց>> և << Ձիթհանքովի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպություններին` աշակերտների համար էքսկուրսիա կազմակերպելու նպատակով։