Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի և 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «բ» ենթակետի դրույթներով
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնքի ավագանին
որոշումէ՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացում` /սուբվենցիա/ ստանալու նպատակով 2019թվականի բյուջետային ֆինանսավորման հետևյալ ծրագրային հայտերը.
1. Մեկ միավոր հատուկ տեխնիկայի /էքսկավատոր բեռնիչ/ և ինքնաթափ բեռնատարի ձեռքբերում։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սահմանամերձ և լեռնային բնակավայրերի գիշերային լուսավորման ցանցի անցկացում։
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 3 կիլոմետր սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների նորոգում :
4. Հակակարկտային կայանների ձեռքբերում։
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող հասարակական և բնակելի բազմաբնակարանային շենքերի տանիքների նորոգում։