|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 մարտի 2022 թվականի N 18 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ (ԲՆԱԿԱՎԱՅՐ՝ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ) ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏՆ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Քննարկելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խանջյան համայնքի բնակիչ Սմբաթ Միհրանի Հակոբյանի դիմումը՝ 2017 թվականի օգոստոսի 7-ին իր և Սառնաղբյուր համայնքի նախկին ղեկավարի միջև կնքված արոտավայրերից օգտվելու թիվ 27 պայմանագրի /Սառնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 200․0 հեկտար մակերեսով արոտավայր, /կադաստրային ծածկագիր 08-100-108-0002/ ժամկետը 2020 թվականի օգոստոսի 7-ին լրանալու վերաբերյալ և ցանկություն է հայտնում պայմանագրի ժամկետն երկարաձգելու, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Դերենիկ Վարդանյանի 2022 թվականի մարտի 9-ի զեկուցագիրը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է.
Տալ համաձայնություն երկարաձգելու 2017 թվականի օգոստոսի 7-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խանջյան համայնքի բնակիչ Սմբաթ Միհրանի Հակոբյանի և Սառնաղբյուր համայնքի նախկին ղեկավարի միջև կնքված արոտավայրերից օգտվելու պայամանագրի ժամկետն ևս 3 /երեք/ տարով, վարձավճարի չափը սահմանելով ամսական 25000 (քսանհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: |
Կողմ -10 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՆԱԻՐԻ ԱՐՍԵՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՌԼԵՆ ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՆԻԿՈՅԱՆ ԱՐՄԵՆ ՈՒՌՈՒՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆ ՎԱՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(426.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|