<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է՝
1. Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 03, դաս 02 (նավթամթերք և բնական գազ) և տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածից ձեռք բերել 130 մետր խողովակ և հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ձիթհանքով բնակավայրի 1-ին փողոցի երեք տների բնակիչներին՝գազամատակարարում ապահովելու համար։
2. Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից 160,0 հազար դրամ որպես համայնքային ներդրում, հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Հայկաձորի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դպրոցի ռազմագիտության դասարանը դպրոցի սան, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հովիկ Ասատրյանի անունով անվանակոչման գործընթացը կազմակերպելու համար, 100,0 հազար դրամ՝ <<Սարակապի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ ուսուցիչների տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու համար։
3. Գործառական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 (սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)) և տնտեսագիտական դասակարգման 4727 (կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) հոդվածից 100 000 դրամ հատկացնել Մարալիկ քաղաքի բնակիչ Գալուստ Նիկոյանին՝ /անձնագիր AN 0376770, տրված 21.02.2013, 022-ի կողմից/, որդու՝ Մեսրոպ Նիկոյանի մասնակցությունը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայանալիք սամբոյի պատանիների առաջնությանը մասնակցելու համար:
4. Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 01, դաս 01 (հանգիստ և սպորտ) և տնտեսագիտական դասակարգման 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից 50 000 դրամ որպես համայնքային ներդրում հատկացնել <<Կանայք հանուն զարգացման>> հասարակական կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի <<Հավերժության պուրակի և սպորտային հրապարակի լուսավորում>> ծրագիրն իրականացնելու համար։