Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1260-Ա որոշման դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2014 թվականի մարտի 27-ի N 55-Ա որոշումը, համաձայն որի՝ Մարալիկ քաղաքի Հ. Շիրազի փողոցի 17-րդ շենքի թիվ 4 բնակարանը վիճակահանությամբ հատկացվել է Պետրոս Աղասու Պետրոսյանի 2 անձից բաղկացած ընտանիքին, հաշվի առնելով քաղաքացի Պետրոս Աղասու Պետրոսյանի 2025 թվականի ապրիլի 2-ի դիմումը.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշումէ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի Հ. Շիրազի փողոցի 17-րդ շենքի թիվ 4 բնակարանը 81.28 քմ մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 08-003-0020-0134-001-004, Վկայական՝ N 18062025-08-0046/ նվիրել տվյալ բնակարանում հաշվառված և փաստացի բնակվող քաղաքացի Պետրոս Աղասու Պետրոսյանի /Անձնագիր՝ AX 0259822, տրված՝ 15․05․2024թ, 022-ի կողմից, հետագայում՝ Նվիրառու/ երկու անձից բաղկացած ընըանիքին ։
2․ Սույն որոշման 1-ին կետով նվիրվող բնակարանի նկատմամբ համասեփականատեր ճանաչել՝ Պետրոս Աղասու Պետրոսյանին, կնոջը՝ Գայանե Սողոմոնի Արսենյանին /Անձնագիր՝ AX0337122, տրված՝ 01․07․2024թ, 028-իկողմից/:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա․Սարիբեկյանին․
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառույի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր.
2) Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ Նվիրառուների միջոցներով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: