Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով <<ՀԱՅ ԱՌԱՋԱԴԵՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ>> հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր երիցյանի 2025 թվականի օգոստոսի 26-ի դիմումը՝ Անի համայնքի 15-30 տարեկան երիտասարդների համար անվճար կրթական և ժամանցային ծառայություններ մատուցելու նախաձեռնության վերաբերյալ․
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի արվեստի դպրոցի շենքի /հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց 2/ 1-ին հարկի 303 քառակուսի մետր ներքին մակերեսով տարածքը 10 /տաս/ տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել <<ՀԱՅ ԱՌԱՋԱԴԵՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ>> հասարակական կազմակերպությանը՝ Անի համայնքի 15-30 տարեկան երիտասարդների համար անվճար կրթական և ժամանցային ծառայություններ մատուցելու նպատակով։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա․ Սարիբեկյանին․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով <<ՀԱՅ ԱՌԱՋԱԴԵՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ>> հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։