Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սուրեն Վահանի Առաքելյանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2024 թվականի մարտի 29-ի դիմումը: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի 14-րդ փողոց թիվ 25 հասցեում գտնվող 08-100-0043-0007 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,10528 հեկտար, որը Սառնաղբյուր բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 24․05․1991 թվականի թիվ 1 որոշմամբ սեփականաշնորհվել է Սուրեն Վահանի Առաքելյանի 5 անձից բաղկացած ընտանիքին։ Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 4-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով Սառնաղբյուր բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 24․05․1991 թվականի թիվ 1 որոշումից քաղվածքը և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի, 14-րդ փողոց թիվ 25 հասցեում գտնվող բնակելի նպատակային նշանակության անասնաշենքը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-100-0043-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասով.
1. Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անի համայնքի, Սառնաղբյուր բնակավայրի 14-րդ փողոց, թիվ 25 հասցեում գտնվող 08-100-0043-0007 կադաստրային ծածկագրով 0,10528 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 66․95 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքի նկատմամբ ճանաչել՝ Սուրեն Վահանի Առաքելյանի /ծնված 22․08․1947 թվականին, նույնականացման քարտ՝ 007300619 տրված 18.01.2016 թվականին, 022-ի կողմից/, Սուսաննա Պարգևի Առաքելյանի/ծնված 28․10․1951 թվականին, անձնագիր AR0459002, տրված 20․09․2017 թվականին 022-ի կողմից/, Արմինե Սուրենի Առաքելյանի /ծնված 11․03․1972 թվականին, անձնագիր՝ AN0577821, տրված 22․07․2013 թվականին, 022-ի կողմից/, Մանուկ Սուրենի Առաքելյանի/ծնված 02․01․1977 թվականին, անձնագիր AR0203753, տրված 09․03․2017 թվականին, 022-ի կողմից/, Էլյա Սուրենի Առաքելյանի /ծնված 12․04․1978, նույնականացման քարտ՝ 003007234, տրված 05․05․2014 022-ի կողմից/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
3․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անի համայնքի, Սառնաղբյուր բնակավայրի 14-րդ փողոցի, թիվ 25 հասցեում գտնվող հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված անասնաշենքի նկատմամբ քաղաքացիների գույքային իրավունքները վերականգնելու մասին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 8-ի N 323-Ա որոշումը։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։