Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 264-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի 2024 թվականի N 264-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 48 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 08-090-0009-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՆՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 212-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության, 4-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ կետերի և 13-րդ կետի <<բ>> ենթակետի դրույթներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 3-րդ հոդվածների և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ կետի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակավան բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի թվականի հուլիսի 07-ի N 5 որոշումից քաղվածը, հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023-11-22 թիվ 2023ECSKYT ծածկագիրը և հաշվի առնելով քաղաքացի Արարատ Արտավազդի Պետրոսյանի կողմից Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2023 թվականի դեկտեմբերի 21-ի դիմումը.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակավան բնակավայրի 3-րդ փողոց, թիվ 48 հասցեում գտնվող 08-090-0009-0007 կադաստրային ծածկագրով 0.126 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում, որը ըստ որակավորում ունեցող անձի կողմից տրված չափագրման տվյալների՝ փաստացի կազմում է՝ 0,12606 հեկտար, առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան, անասնաշենքի նկատմամբ վերականգնել քաղաքացիներ՝ Արարատ Արտավազդի Պետրոսյանի /ծնված 09․01․1959թ ․ անձնագիր՝ AT0549437, տրված 26․08․2020 թվկանին 022-ի կողմից/, Նինա Տոնոյի Մելոյանի /ծնված 12․08․1965 թվականին անձնագիր՝ AN0756870, տրված 21․12․2013 թվականին 022-ի կողմից/, Վարսենիկ Արարատի Պետրոսյանի /ծնված 04․02․1986 թվականին, անձնագիր՝ AT0497085, տրված 01․06․2020թ․ 022-ի կողմից/, Արտակ Արարատի Պետրոսյանի /ծնված 19․06․1987 թվականին, անձնագիր՝ AU0574613 տրված 11.01.2022թ․ 022-ի կողմից / գույքային իրավունքները և ճանաչել նրանց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը։ 1.1. Հողամասում առկա 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված 30,60 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով տնտեսական շինությունը և 29,98 քառակուսի մետր արտաքին մակերեսով հարթակը ճանաչել օրինական։

2. Օրինական ճանաչված շինությունների և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևին համապատասխան կազմված հատակագծերն ու շինությունների բնութագիրը կցվում են սույն որոշմանը:

3. Նշել, որ օրինական ճանաչված շինությունները՝ ա) չեն գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, բ) չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, գ) կառուցված չեն Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, դ) կառուցված են քաղաքաշինական նորմերին ու կանոններին համապատասխան, ե) չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:

4. 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչվելու համար սահմանել վճարների հետևյալ դրույքաչափերն ու վճարման պայմանները ա) բնակելի նպատակային նշանկության տնտեսական, օժանդակ շինությունները, որոնց ընդհանուր արտաքին մակերեսը կազմում է 60,58 քառակուսի մետր, որպես բնակելի նշանակության տնտեսական օժանդակ կառույց, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 13-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, վաճառքի գինը շինության յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար սահմանվում է բազային տուրքի 10-ապատիկի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված 19-րդ գոտում ընդգրկված Շիրակավան բնակավայրի համար սահմանված շինության 0.0536 գործակցի կիրառմաբ, վճարի չափը կազմում է` 60,58 քառակուսի մետր X 10.000 դրամ X 0.0536 =32471 (երեսուներկու հազար չորս հարյուր յոթանասունմեկ) Հայաuտանի Հանրապետության դրամ։ բ) Ինքնակամ շինությնների օրինականացման համար վճարի չափը սահմանվում է 32471 (երեսուներկու հազար չորս հարյուր յոթանասունմեկ) Հայաuտանի Հանրապետության դրամ, որը ենթակա է մուծման Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101447 հաշվեհամարին: գ) Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված վճարը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Պարտավորեցնել անշարժ գույքի համասեփականատերեր՝ Արարատ Արտավազդի Պետրոսյանին, Նինա Տոնոյի Մելոյանին, Վարսենիկ Արարատի Պետրոսյանին, Արտակ Արարատի Պետրոսյանին սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման:

6․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակավան բնակավայրի 3-րդ փողոց, թիվ 48 հասցեում գտնվող 08-090-0009-0007 կադաստրային ծածկագրով հողամասի եվ նրանում առկա բնակելի նշանակության շենք-շինությունների նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու եվ հողամասում առկա ինքնակամ շինությունները օրինական ճանաչելու Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 5-ի N 212-Ա որոշումը

7. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին իրազեկելու հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner