Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 267-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2024 թվականի N 267-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՐԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 6-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 08-118-0005- ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՆՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության, 4-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 13-րդ կետի <<բ>> ենթակետի դրույթներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 3-րդ հոդվածների և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 28․01․1991 թվականի N 1 որոշումից քաղվածքը, հաշվի առնելով քաղաքացի Անուշավան Սերյոժայի Դավթյանի կողմից՝ Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2024 թվականի փետրվարի 6-ի դիմումը.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի 1-ին հողամասում առկա՝ մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան, անասնաշենքի նկատմամբ վերականգնել քաղաքացիներ՝ Անուշավան Սերյոժայի Դավթյանի /ծնված 30․10․1963 թվականին նույնականացման քարտ՝ 001715515, տրված 18․03․2015 թվականին, 022-ի կողմից/, Զինա Ներսեսի Կյաժոյանի /ծնված 05․11․1963 թվականին անձնագիր՝ AV0438210, տրված 22․09․2022թ․ 022-ի կողմից/, Վահան Անուշավանի Դավթյանի /ծնված 12․09․1986 թվականին անձնագիր՝ AL0560182, տրված 27․12․2023 թվականին, 022-ի կողմից/ գույքային իրավունքները և ճանաչել նրանց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը։ 1.1. Հողամասում առկա 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված 12.83 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով նախամուտքը ճանաչել օրինական։

2. Օրինական ճանաչված շինությունների և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևին համապատասխան կազմված հատակագծերն ու շինությունների բնութագիրը կցվում են սույն որոշմանը:

3. Նշել, որ օրինական ճանաչված շինությունը՝ ա) չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, բ) չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, գ) կառուցված չէ Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, դ) կառուցված է քաղաքաշինական նորմերին ու կանոններին համապատասխան, ե) չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:

4. 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչվելու համար սահմանել վճարների հետևյալ դրույքաչափերն ու վճարման պայմանները ա) բնակելի նպատակային նշանկության շինությունը, որի ընդհանուր արտաքին մակերեսը կազմում է 12,83 քառակուսի մետր, որպես բնակելի նշանակության օժանդակ կառույց, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 13-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, վաճառքի գինը շինության յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար սահմանվում է բազային տուրքի 10-ապատիկի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված 19-րդ գոտում ընդգրկված Քարաբերդ բնակավայրի համար սահմանված շինության 0.0536 գործակցի կիրառմաբ, վճարի չափը կազմում է` 12,83 քառակուսի մետր X 10.000 դրամ X 0.0536 =6877 (վեց հազար ութ հարյուր յոթանասունյոթ) Հայաuտանի Հանրապետության դրամ։ բ) Ինքնակամ շինությնների օրինականացման համար վճարի չափը սահմանվում է 6877 (վեց հազար ութ հարյուր յոթանասունյոթ) Հայաuտանի Հանրապետության դրամ, որը ենթակա է մուծման Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101447 հաշվեհամարին: գ) Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված վճարը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Պարտավորեցնել անշարժ գույքի համասեփականատերեր՝ Անուշավան Սերյոժայի Դավթյանին, Զինա Կյաժոյանին Վահան Անուշավանի Դավթյանին սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման։

6. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին իրազեկելու հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner