Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 743-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 սեպտեմբերի 2024 թվականի N 743-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ «ՌՈՄԻ ԲԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԱՆՋԻԿԻ «ՋԻՈՒԶԵՊՊԵ ՊԻՆՈ ՉԻԱՉԻՈՅԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի «Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկի «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների պաշտոնները թափուր են.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի «Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկի «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2024 թվականի հոկտեմբերի 04-ին անցկացնել մրցույթ:

2.Ապահովել մրցույթի հայտարարության հրապարակումը http//www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային, պետական լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Անիի համայնքապետարանի պաշտոնական համացանցային կայքում և փակցնել համայնքի ղեկավարի և ավագանու նստավայրում՝ բոլորի համար տեսանելի վայրում:

3.Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել համայնքապետարանի աշխատակազմի միջոցով: 4.Մրցույթի մասին պատշաճ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակզմին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.85 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner