Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2021 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 01//07441-202 և թիվ 01/07448 գրությունները.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ 55-Ն, թիվ 59, թիվ 60, թիվ 61 և թիվ 68 որոշումների մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 20-ի << ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ 2-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ>>թիվ 55-Ն որոշման հերթական համարից հետո հանել «Ն» տառը, որոշման վերնագրում <<վերաբերյալ>> բառից հետո գրառել <<Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> բառերըև որոշման <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի <<18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետին>> բառերը փոխարինել<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի <<18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին>> բառերով։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 20-ի << ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 5-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>թիվ 59 որոշման անբաժանելի մաս համարվող հավելվածի վերևի աջ անկյունի <<որոշման>> բառից հետո գրառել <<ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 9ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 5-Ա ՈՐՈՇՄԱՆ>> բառերը։
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2021 թվականիհուլիսի 20-ի<< ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ >>թիվ 60 որոշման նախաբանում գրառել նաև հետևյալ հղումը՝<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի <<10-րդ հոդվածի 11-րդ կետին>>։
4․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2021 թվականիհուլիսի 20-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 17-ՐԴ ՓՈՂՈՑ 4/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒՄԱՍԻՆ>> թիվ 61 որոշման նախաբանում <<որոշման>>բառից հետո գրառել <<1-ին կետով հաստատված կարգի>> բառերը։
5․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 20-ի << ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ>> թիվ 68 որոշման վերնագրում <<վերաբերյալ>> բառից հետո գրառել <<Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> բառերը։