Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 265-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի 2024 թվականի N 265-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ՎՃՌՈՎ /ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՇԴ3/0041/02/14/ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՐԳԻՍ ԼԵՎՈՆԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՐԶ ՇԻՐԱԿ, ԳՅՈՒՂ ԻՍԱՀԱԿՅԱՆ, 6-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 22 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 0.01155 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՐԳԻՍ ԼԵՎՈՆԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, 2-րդ մասի, դրույթներով, հիմք ըդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի ապրիլի 11-ի վճիռը /գործ՝ ՇԴ3/0041/02/14/՝ մարզ Շիրակ գյուղ Իսահակյան 6-րդ փողոց, թիվ 22 հասցեի բնակարանի նկատմամբ քաղաքացի Սարգիս Լևոնի Սահակյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին, հաշվի առնելով քաղաքացու 2023 թվականի մայիսի 28-ի դիմումը. Բնակարանի պահպանման համար նախատեսված 0.01156 հա մակերեսով հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 08-043-0021-0004/ իրեն վաճառելու մասին. որոշում եմ`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի ապրիլի 11-ի վճիռով /գործ՝ ՇԴ3/0041/02/14/՝ քաղաքացի Սարգիս Լևոնի Սահակյանի սեփականության իրավունքը ճանաչված մարզ Շիրակ գյուղ Իսահակյան 6-րդ փողոց, թիվ 22 հասցեի բնակարանի պահպանման համար նախատեսված համայնքի սեփականություն հանդիսացող 08-043-0021-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.01156 հեկտար հողամասը ուղղակի վաճառքով, տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով, ընդամենը՝ 16401 (տասնվեց հազար չորս հարյուր մեկ) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել քաղաքացի Սարգիս Լևոնի Սահակյանին (անձնագիր՝ AM 0669201, տրված՝ 14.03.2012 թվականին, 022-ի կողմից, բնակության հասցեն՝ մարզ Շիրակ, գյուղ Իսահակյան 6-րդ փողոց, թիվ 22 բնակարան) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացի Սարգիս Լևոնի Սահակյանի հետ /այսուհետև՝ քաղաքացի/ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր

2. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ քաղաքացու միջոցներով:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner