Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
22/04/2015
Շիրակի մարզպետի պատասխանը՝ Բարաք Օբամային

Այսօր Մարալիկում Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի բացման արարողությունից հետո Aravot.am-ը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին հարցրեց, թե մինչև ե՞րբ կարող է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել Հայոց ցեղասպանություն արտահայտությունը օգտագործելուց: «Գիտեք, ես շատ չեմ տխրում նրանից, որ ինչ-որ մեկը չի հիշատակելու գենոցիդ բառը, ես գտնում եմ, որ առաջինը մենք պետք է տեր լինենք մեր պահանջին , մենք պետք է հիշենք, ու մենք պետք է կարողանանք աշխարհին հասկացնել…Քաղաքական խաղերի արդյունքում է այս ամեն ինչը, մենք գիտենք, թե ինչի համար չի արտաբերում, Թուրքիայի հետ հարց ունեն, էս ունեն, էն ունեն… Ես տեսնում եմ, որ թուրքերը ժխտողական քաղաքականությունը շարունակում են և ոչ միայն իրենք են շարունակում, այլ նաև կարողանում են ազդել մյուս երկրների վրա՝ ինչ-որ ձևերով: Այսօր նրանք ինչ-որ տեղ հասնում են իրենց ուզածին, բայց մի բան է նկատելի , որ բուն Թուրքիայում եղանակը բավականին փոխվում է, մոտեցումները փոխվում են, չենք կարող մասսայական որակել, որովհետև մասսայական բնույթ չի կրում, բայց պտուղները երևում են: Ժամանակի ընթացքում մենք կարողացանք հասնել դրան, որ թուրքերի մի սերունդ վերջերս մի վիճակագրական տվյալ կարդացի, հարցում էին անցկացրել 26-35 տարեկան թուրք երիտասարդների մոտ, 33 տոկոսը կողմ է ցեղասպանության ճանաչմանը: Հարցումը կազմակերպել էր Հոլոքոստի ինչ-որ կառույց և այն ինչ-որ տեղ արժանահավատ եմ ես համարում: Սա շատ կարևոր է, այսօր նաև մի հետաքրքր բան լսեցի, որ կապված է Օբամայի հայտնի ելույթի հետ, որը հնչելու է ՝ սա կլինի վատ ԱՄՆ-ի համար էն դեպքում, եթե հանկարծ թուրքերն ավելի շուտ ճանաչեն: Ամոթ կլինի Ամերիկայի համար»: Մեր զրույցի վերջում Շիրակի մարզպետը ցանկություն հայտնեց, որ աշխարհի երկրները քաղաքականությունը երկրորդ պլան մղեն և ավելի շատ խոսեն բարոյական տեսանկյունից: 

http://www.aravot.am/2015/04/22/563880/
http://www.aravot.am/2015/04/22/563880/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner