Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 26-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26 -Ի N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին  մասի դրույթներով

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին

 

 որոշում է՝

 

 

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի  համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2018 թվականի բյուջեի հաստատման մասին>> N 3-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

 

1. Համայնքի բյուջեի եկամտային մասի <<Ընդամենը եկամուտներ>> տողի <<558689,0>> թիվը փոխարինել <<560589,0>> թվով, այդ թվում

 

1) Համայնքի բյուջեի վարչական մասի եկամտային մասի 7131 հոդվածի(գույքահարկ փոխադրամիջոցների համար) տողի <<57795.4>> թիվը փոխարինել <<59695.4>> թվով:

 

2. Համայնքի բյուջեի ծախսային մասի բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման <<Ընդամենը ծախսեր>> տողի ընդամենը սյունակի <<596460,8>> թիվը փոխարինել <<598360.8>> թվով այդ թվում՝

 

1) Գործառական դասակարգման բաժին 11, խումբ 01, դաս 02 (պահուստային ֆոնդ) և տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածի <<8000.0>> թիվը փոխարինել <<9900.0>> թվով:

 

2. Գործառական դասակարգման բաժին 11, խումբ 01, դաս 02 (պահուստային ֆոնդ) և տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածի <<9900,0>> թիվը փոխարինել <<6950,0>> թվով:

 

3. Գործառնական դասակարգման բաժին 01, խումբ 06, դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ)  և տնտեսագիտական դասակարգման 5129  (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<700.0>> թվով, 5132 ( ոչ նյութական հիմնական միջոցներ) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<300.0>> թվով :

 

4. Գործառնական դասակարգման բաժին 08, խումբ 01, դաս 01  (հանգիստ և սպորտ) և տնտեսագիտական դասակարգման 4639 (այլ  ընթացիկ դրամաշնորհներ) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<60,0>> թվով,  5134 (նախագծահետազոտական ծախսեր)  հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<400,0>> թվով:

 

5. Գործառնական դասակարգման բաժին 04, խումբ 03, դաս 02 (նավթամթերք և բնական գազ) և  տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<250,0>> թվով:

 

6. Գործառնական դասակարգման բաժին 04, խումբ 02, դաս 01(գյուղատնտեսություն) և տնտեսագիտական դասակարգման 4251 (շենքերի և շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<250,0>> թվով 4639 (այլ ընթացիկ դրամաշնորհներ) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<600,0>> թվով:

 

7. Գործառնական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթության) և տնտեսագիտական  դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<190,0>> թվով:

 

8. Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 03 (մշակույթի տան պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածի <<200.0>> թիվը փոխարինել <<400.0>>  թվով:

 

9. Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 06, դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) և տնտեսագիտական դասակարգման 5129 (այլ մեքենաներ և ասրքավորումներ) հոդվածից <<700.0>> հազար դրամ հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու հրապարակային առցանց հեռարձակման համար համապատասպան սարքավորումներ ձեռք բերելու և տեղադրելու համար, 4819( նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) հոդվածից <<231,0>> հազար դրամ հատկացնել<< Հայաստանի Համայնքների Միություն>> իրավաբանական անձանց միությանը՝ որպես անդամավճար:

 

10. Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 01, դաս 01 (հանգստի  և սպորտի ծառայություններ)  և տնտեսագիտական դասակարգման 4639 (այլ ընթացիկ դրամաշնորհներ) հոդվածից <<60,0>> հազար դրամ որպես համայնքային ներդրում

 

հատկացնել <<Կանայք հանուն զարգացման>> հասարակական կազմակերպությանը՝ Լանջիկ գյուղի դպրոցի սպորտ դահլիճի վերանորոգման՝ <<Սպորտն իմ առողջությունն է>> ծրագրի իրականացման համար:

 

11. Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 02, դաս 01 (գյուղատնտեսություն)  և 4639 ( այլ ընթացիկ դրամաշնորհներ)  հոդվածից <<200,0>> հազար դրամ հատկացնել Աղին բնակավայրի <<Աղին Համայնքի Արոտ Օգտագործողների Միավորում>> սպառողական կոոպերատիվին, <<200,0>> հազար դրամ՝ Գուսանագյուղ բնակավայրի <<Գուսանագյուղ Համայնքի Արոտ Օգտագործողների Միավորում>> սպառողական կոոպերատիվին, <<200,0>> հազար դրամ՝ Սառնաղբյուր բնակավայրի <<Սառնաղբյուր Համայնքի Արոտ Օգտագործողների Միավորում>> սպառողական կոոպերատիվին իրականացնելու Արոտավայրերի կառավարումը:

 

12. Գործառական դասակարգման բաժին 09,խումբ 02, դաս 02  (միջնակարգ ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից <<40,0>> հազար դրամ  հատկացնել Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցին՝ <<Աֆլաթուն>> խմբակի աշակերտների բիզնես ծրագիրն իրականացնելու համար, <<50,0>> հազար դրամ՝ Անիկայարանի  միջնակարգ դպրոցին՝ աշակերտների պատմամշակութային վայրեր այցելելու և ավարտական միջոցառումն իրականացնելու համար, <<100,0>> հազար դրամ՝ Քարաբերդ միջնակարգ դպրոցին՝ վերանորոգման համար:

 

 

 


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.61 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner