Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 41
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՈՒՄԸ ՀՐԱՏԱՊ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿԱՎԱՆ, ԲԱԳՐԱՎԱՆ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ 72 ՏԵՂ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻՆ ԿԻՑ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻ (ՓԱԽՍՏԱՐԱՆՆԵՐ) ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քանի  որ սուբվենցիոն ծրագրերում պարտադիր պայման է դարձել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակավան, Բագրավան, Իսահակյան բնակավայրերի մանկապարտեզներին կից ապաստարանների առկայությունը և  շտկման համար հատկացված ժամկետում գնման որևէ ընթացակարգ կիրառելի չէ, բացի մեկ անձից գնման ընթացակարգը, ղեկավարվելով <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  23-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի  թիվ 526-Նորոշման N 1 Հավելվածով , 23-րդ կետի 5-րդ ենթակետի  <<բ>> և <<գ>> պարբերություններով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ի մասի 42-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2022 թվականի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքների բնույթը, ծավալները և սույն տարում ավարտելու պահանջը և  հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին

որոշում է

 

1 Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմին համայնքի 2022 թվականի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքների գնման գործընթացը կատարել հրատապ բաց մրցույթի ընթացակարգով։

2 Տալ համաձայնություն՝ մեկ անձից գնման ընթացակարգով  կատարել  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակավան, Բագրավան և Իսահակյան բնակավայրերի մանկապարտեզներիապաստարանների նախագծանախահաշվային փաստաթղթերի գնման գործընթացը, որի գինը կարող է գերազանցել գնումների  բազային միավորը 1000000 /մեկ միլիոն/ Հայաստանի Հանրապետության դրամը ։

 


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(566.24 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner